01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Եվրոպական դատարանը մերժել է Վահան Շիրխանյանին

Եվրոպական դատարանը որոշել է մերժել դիմումատու, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կալանավորված անձ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։  Վերջինի շրջանակում Վ. Շիրխանյանը խնդրել էր որոշում կայացնել իր նկատմամբ Դատարանի կանոնների 39-րդ կանոնով […]

Ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք է գրանցվել

Ընտրակաշառք բաժանելը համարվում է վարչական ռեսուրսի չարաշահում, եթե ապացուցվի որ դա բյուջեի թալանի արդյունքում է եղել։ Այդ մասին այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։  Նա նշեց նաեւ, որ վարչական ռեսուրսների օգտագործումը և չարաշահումը չպետք է շփոթել, չարաշահումների դեպքում ազդեցություն է լինում ընտրությունների վրա։ Բանախոսը ներկայացրեց «2017թ. ընտրությունների վարչական […]

Միհրան Պողոսյանը ծնկի բերեց․ Ժողովուրդ

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին հաջողվել է «ծնկի բերել» «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Բանն այն է, որ «Ռոսգոստրախ Արմենիան» դատի էր տվել Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին, բայց մեկ տարի տևած դատական վեճից հետո պարզապես հրաժարվել է հայցից: Օրաթերթը գրել էր, որ ապահովագրական ընկերությունը պահանջում է գումար բռնագանձել «Քեթրին գրուպ»-ից: Ավելին՝ «Ռոսգոստրախ Արմանիա»-ն միջնորդություն […]

Սեյրան Օհանյանը փոշմանել ա․ Իրավունք

Մինչ ԼՂ ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանը, գտնվելով ձերբակալու­թյան մեջ, իրեն չի համարում քաղբանտարկյալ, այս օրերին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը համառորեն պնդում էր, թե նա քաղբանտարկյալ է: Բայց, արի ու տես, որ «Նաջարյանը փոշմանել ա»: Երեկ Ագատության հրապարակում կայացած , ՕՐՕ դաշինքի նախընտրական քարոզար­շավի ժամանակ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող պատգամավո­րության թեկնածու Սեյրան Օհանյանն ասաց. «Ես չեմ ասում […]

Գերգաղտնի են պահում․ Հրապարակ

ԱԱԾ-ն «Իգլայի» գործը քննում է գերգաղտնի պայմաններում, քննության մանրամասներն անհասանելի են ոչ միայն լրագրողների, այլև իրավապահների համար: Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվածներից մեկն Արցախյան ազատամարտի մասնակից է, Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով ՌԴ-ում փայտամշակման ձեռնարկություն ունի: Նրա փաստաբան Կարեն Աղաջանյանը երեկ լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պաշտպանյալը չի ընդունել մեղադրանքը, այն բացարձակ անհիմն է: […]

Լուրջ խնդրի առաջ են կանգնել Հրապարակ

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար լուրջ խնդիրների առաջ է կանգնել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը՝ գործով քննչական խմբի ղեկավարը։ Բանն այն է, որ ԱՆ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը, որի նախագահը Գալուստ Սահակյանի որդին է՝ Տիգրան Սահակյանը, տվել էր Եզրակացություն, որ Հաց բերողի հիվանդություններն անհամատեղելի […]

Սամվել Բաբայանը խոստացել է վճարել

Պարզվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նաեւ «գործընկերներին» է «քցում»: Այսպես, մի խումբ անձանց աջակցությամբ «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիրը Բաբայանին ներկայացնելուց հետո վերջինս խոստացել էր այդ մարդկանց վճարել զինամթերքի դիմաց նախատեսված գումարը, սակայն դա չի արել: Բաբայանը տարբեր պատճառաբանություններով ձգձգել է վճարման ժամկետը եւ ըստ էության` իր խոստումը չի կատարել:  Ասում են, որ Բաբայանի «Իգլա» […]

Նոր Գեղի գյուղում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային երկու վնասվածքով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում  քրեական գործ է հարուցվել՝ Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ։ 2017թ. մարտի 28-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ազատամարտիկների փողոցում կայանված ավտոմեքենայում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային […]

Ինչ է սպասվում Սամվել Բաբայանին

 «Ցանկացած պահի վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող է  Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխվել, իսկ երկամսյա ժամկետը լրանալուց հետո, եթե վարույթն իրականացնող մարմինը կալանավորման ժամկետը երկարացնելու համար՝ նոր միջնորդությամբ հանդես չգա  դատարանում, ապա  Սամվել Բաբայանը կհայտնվի ազատության մեջ »,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Փաստաբանը ընդգծեց, որ գործի մասին տեղյակ է միայն […]

Հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան դեպքի առթիվ

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան դեպքի առթիվ։ 28.03.2017 թվականին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված