Պատվեր է
Ազատ Լրագրող, ԳԱԱ – ի (քաղաքագիտություն 1 – ին կուրս) մագիստրոս` Արուսյակ Մանուկյանը բաց նամակով դիմել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Արուսյակ Մանուկյանը տեղեկացրել է, որ ինքը «աշխատանքային թրաֆիկինգի» զոհ է , և իր վստահությունը շահագործած մարդը այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու է:
Բաց նամակն ամբողջությամբ հրապարակվել է Henaran.am կայքում, որին կարող եք ծանոթանալ սույն հղումով՝. Աշխատանքային թրաֆիքինգի «Հերոս»ը ուզում է դառնալ Ժողովրդի ծառա.նամակ Ծառուկյանին :
Heanaran.am-ը զրուցեց նաև «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի և գրապլինգի ֆեդերացիայի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկ Ղուկասյանի հետ:
«Հայաստանի հանրապետությունում և Հայաստանի հանրապետության սահմաններից դուրս չկա մի մարդ, որ ես տվյալ անձնավորությանը, անգամ, մեկ կոպեկ պարտք լինեմ: Սահմանին երեք ամիս բարեգործական ծրագիր եմ իրականացրել՝ շինարարություն եմ արել և իմ մոտ ամեն օր աշխատել է 30 մարդ ու չկա մեկը , որ ասի՝ պարտք եմ մնացել, կամ գոնե մեկ օր ուշացրել եմ: Ես Արուսյակին հարազատ մարդ եմ համարել ու դրանից եմ վատ զգում:: Քանի որ ֆեդերացիային մոտ է ապրել՝ ցանկություն է հայտնել մարզիկների մասին նյութեր հրապարակի: Ես նրան ասել եմ՝ արի մեր մոտ աշխատի ու նա չի ցանկացել: Անգամ ֆեդերացիայում նախկինում մարզված մարզիկների մասին է գրել: Ֆեյսբուքում «Մարզիկներ» էջ է բացել»,-պարզաբանեց Հայկ Ղուկասյանը:
Ղուկասյանը նշեց, որ ինքը չի պատրաստվում լռել և իր հանդեպ հնչած մեղադրանքները համարում է պատվեր, որը տրվել է նախընտրական քարոզչության շրջանում:
«Մեր ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, մարզիչները, լուսանկարիչները, բոլորը աշխատում են հասարակական կարգով , անգամ ես՝ հանդիսանում եմ «Արմֆայթինգ»ֆեդերացիայի նախագահ և պետությունից որևէ գումար չեմ ստանում: Եթե երեք տարի աշխատել է ու չի վճարվել, ապա ինչի այդ մասին հիշեց ընտրություններից առաջ: Ես պատիվ եմ պահանջելու դատարանում: Այդ աղջիկը ոչ ադեկվատ մարդ է ու ես դա կարող եմ ապացուցել»,-եզրափակեց Հայկ Ղուկասյանը: