27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր դատավորները

ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով Վաչե Մարգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Գեղամ Մարգարյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Մարտի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը վերոնշյալ դատավորներին ներկայացրել է համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին:

 ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դատավորները նվիրումով և մեծ պատասխանատվությամբ են ստանձնելու իրենց կարևոր առաքելությունը դատական համակարգում և մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածությունը ներդնելու են դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ու արդարադատության պատշաճ իրականացման կարևոր գործին:

  Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ խնդիրներին:

 

            ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ