20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Կազանում կործանված ինքնաթիռի սեւ արկղերից մեկը դատարկ է եղել

Կազանում կործանված Boeing-737-ի 2 սեւ արկղերից մեկի ուսումնասիրության արդյունքում մասնագետները պարզել են, որ այն դատարկ է, փոխանցում է “ԻՏԱՌ֊ ՏԱՍՍ»”: Մասնագետների կարծիքով` ամենայն հավանականությամբ դրա մեջ տեղադրված սկավառակը, որը նախատեսված էր անձնակազմի խոսակցությունները ձայնագրելու համար, պայթյունի ժամանակ դուրս է նետվել արկղից։ Իսկ ահա երկրորդ սեւ արկղից մասնագետների գնահատմամբ հնարավոր կլինի ինֆորմացիա ստանալ:

Սիրահարները վեճից հետո պատուհանից ցած են նետվել

Մոսկվայում իրավապահ մարմինները փորձում են ճշտել 27-ամյա տղամարդու եւ 21-ամյա կնոջ ինքնասպանության դրդապատճառները: Նրանք դուրս են նետվել բազմահարկ շենքի 9րդ հարկի պատուհանից, տեղեկացնում է Газета.Ru–ն: Վեճից հետո նախ ցած է նետվել տղամարդը, իսկ քիչ անց նաեւ 21-ամյա երիտասարդ կինը:

Կուբանում սպանել են մի ամբողջ ընտանիքի, այդ թվում` երեխայի /ֆոտո/

Կուբանում մի ամբողջ ընտանիք է սպանվել` 36-ամյա կինը, նրա 18 եւ 12 տարեկան աղջիկներն ու փեսան: Ողջ է մնացել միայն նորածին երեխան: Ոստիկանության տվյալներով` մայրը մարմնով ծածկել է մեկ ամսական երեխային, այդ պատճառով նա չի տուժել, տեղեկացնում է РИАНовости-ն: Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ տներից մեկում կռիվ է: Տեղ հասած ոստիկանները գտել են երեք դիակ, […]

Դամասկոսում պայթյունի հետեւանքով երեք գեներալ է զոհվել

Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 31 մարդ, տեղեկացնում է Газета.ru-ն: Ահաբեկչությունը տեղի է ունեցել քաղաքի բանակային տրանսպորտային բազայում: Պայթյունի զոհ են դարձել կառավարական զորքերի զինծառայողները, այդ թվում նաեւ 3 գեներալներ եւ 1 բրիգադային գեներալ: Կան նաեւ վիրավորներ:

Գտել են Կազանում կործանված ինքնաթիռի “սեւ արկղերը”

Մասնագետները հայտնաբերել են Կազանի օդանավակայանում կործանված Boeing-737 ինքնաթիռի “սեւ արկղերի” գտնվելու վայրը, փոխանցում է Взгляд-ը։ Ինքնաթիռը Մոսկվայից թռչելիս է եղել Կազան եւ վայրէջքի պահին ընկել եւ պայթել է, ինչի արդյունքում մահացել է 51 հոգի:  Ըստ նախնական վարկածի՝ ավիավթարի պատճառը եղել է ինքնաթիռի անսարքությունն ու օդաչուների սխալը։

Ավիավթարի արդյունքում նախագահի որդին մահացել է /վիդեո/

Նախօրեին Կազանում Boeing 737 մակնիշի ուղեւորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Օդանավը թռչել է Մոսկվայից Կազան։ Նախնական տեղեկություններով, ինքնաթիռը կործանվել է վայրէջք կատարելիս, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Նախնական տվյալներով` զոհվել է 52 մարդ: Ինքնաթիռը պատկանել է Թաթարստան ընկերությանը: Ինքնաթիռում գտնվել են 50 մարդ՝ 44 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: Զոհվածների ցուցակում առաջինն է Թաթարստանի նախագահի որդու՝ 23-ամյա […]

Մանրամասներ “Թեփ Արմենի” սպանությունից

Նոյեմբերի 14-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, որը ճանապարհին մահացել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց ‘ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը չպարզված հրազենից կրակոց է արձակել 1972 թ. ծնված Արմեն Եփրեմյանի […]

Խոշոր վթար Դիլիջանում. նախարարները խցանման մեջ. shamshyan.com

Տավուշի մարզի Դիլիջանի 1-ն ոլորանում բախվել են մարդատար Mercedes մակնիշի եւ բեռնատար ավտոմեքենաները, վթարի հետեւանքով բեռնատարը կողաշրջվել է մարդատար Mercedes-ի վրա: shamshyan.com-ը մանրամասներ է հաղորդել դեպքի վայրից. այս պահին փրկարաները Դիլիջանի ոստիկանների, քաղաքացիների եւ Դիլիջանի բժշկական կենտրոնի անձնակազմի հետ, ճանապարհային ոստիկանների օգնությամբ փորձում են հատուկ տեխնիկայով ու վերամբարձ կռունկով վիրավոր վարորդին դուրս բերել ավտոմեքենայից:  Ֆոտոլրագրողը […]

Ուղեւորը բացել է ինքնաթիռի դուռը եւ ցած նետվել

Ամերիկայի Ֆլորիդա նահանգում ինքնաթիռից 600 մետր բարձրությունից ցած է ընկել եւ հայտնվել օվկիանոսում` Մայամիի մոտակայքում, տեղեկացնում է Lenta.ru-ն: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մայամիում, սակայն դեռեւս պարզ չէ, թե քանի ուղեւոր է եղել օդանավում: Ինքնաթիռից նետված քաղաքացու որոնումներով զբաղվում են փրկարարները, սակայն դեռեւս նրան չի հաջողվել գտնել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի