20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Մոսկվայի մետրոյում կրակել են դաղստանցու վրա /վիդեո/

Օրերս Մոսկվայի մետրոյում տրավմատիկ ատրճանակից կրակել են ուղեւորներից մեկի վրա: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ուղեւորներից մեկը ձեռքի շարժումներով ինչ-որ բան բացատրում վագոնի վերջում կանգնած մի տղամարդու: Այդ տղամարդը մոտենում է, որից հետո կրակում են նրա որովայնին, ապա նաեւ գլխին, գրում է topnews.ru-ն: Հանցագործները վագոնը լքում են հենց առաջին կայարանում: Տեսանյութում հստակ երեւում է […]

Ռիգայում սուպերմարկետ է փլուզվել. Մարդիկ մնացել են փլատակների տակ

Ռիգայում փլուզվել է “Մաքսիմա” սուպերմարկետը, կա 18 զոհ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Ըստ Լատվիայի պետական հրշեջ-փրկարարական ծառայության` զոհերի թվում կան երեք փրկարարներ: Տուժել է մոտ 40 մարդ, շատերը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Փլատակների տակ կան ողջ մնացած մարդիկ, փրկարարներն աշխատում են նրանց դուրս բերելու ուղղությամբ: 

Հրդեհ ավտոբուսում. տարհանվել է 25-ից ավելի ուղևոր.shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Վայք քաղաքում հրդեհ է բռնկվել իրանական համարանիշներով ավտոբուսում, որի մեջ եղել են 25-ից ավելի ուղևորներ: Բարեբախտաբար բոլորը ժամանակին կողմնորոշվել և դուրս են եկել ավտոբուսից, իսկ այս պահին Վայքի հրշեջները հրդեհաշիջման աշխատանքներ են կատարում:  Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Սպիտակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով զոհվել է երեք ուղևոր

Նոյեմբերի 20-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել ”ՎԱԶ-2105” և ”ՎԱԶ-2101” մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով ”ՎԱԶ-2105”-ի ուղևորը` 1956 թ. ծնված Սիմոն Հարությունյանը, և ”ՎԱԶ-2101”-ի 2 ուղևորները` 1963 թ. ծնված Վարուժան Գալստյանը և 1963 թ. ծնված Արտյոմ Հովհաննիսյանը, տեղում մահացել են, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Տղամարդը փորձում է ցած նետվել Կիևյան կամրջից /լրացված/

Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, այս պահին Երևանի Կիևյան կամուրջից մի տղամարդ փորձում է ցած նետվել: Տեղում են ոստիկաններն և փրկարար ծառայության աշխատակցիները, ովքեր փորձում են նրան համոզել այդ քայլին չգնալ:  Կտրվի լրացուցիչ տեղեկություն 22:31ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Ոստիկանների և փրկարարների համատեղ ուժերով կանխվել […]

Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել

Հրաչյա Հարությունյանը, ում մասնակցությամբ Ռուսաստանում ավտովթար էր տեղի ունեցել եւ 18 մարդ էր զոհվել, մեղավոր է ճանաչվել: Փորձաքննությունը հաստատել է ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի մեղավորությունը Նոր Մոսկվայի ավտոպատահարում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Ավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացությունից հետեւում է, որ վարորդի գործողություններում ճանապարհային երթեւեկության եւ մեքենայի շահագործման կանոնների խախտում է նկատվում: Դատաբժշկական փորձաքննությունն էլ պարզել է, որ […]

… Միայն մեկ հարց ունեմ` ինչպես հիմա ապրել. նոր փաստեր Կազանի ավիավթարից /ֆոտո/

“Россия-2” հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Ռոման Սկվորցովի կինը` Էլինան եւ նրա դուստրը` Դաշան, նույնպես եղել են Կազանում ավիավթարի ենթարկված ինքնաթիռում: Հաղորդավարի կինը ծնունդով Կազանից է եղել եւ ինքնաթիռում էր դստեր հետ, որը առաջին ամուսնությունից է, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: “Ես միայն մեկ հարց ունեմ` ինչպես հիմա ապրել»,- ողբերգությունից հետո գրել է հաղորդավարը Թվիթերի իր էջում: Ավելի […]

Իտալիայիում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Իտալիայի իշխանությունները երկրում արտակարգ իրավիճակ են հայտարարել` “Կլեոպատրա” փոթորկի ավերածությունների հետ կապված, գրում է The Guardian-ը: Երկրում այս պահի դրությամբ փոթորկի հետեւանքով արդեն 18 հոգի մահացել է: Տուժել է մոտ 20 000 մարդ: Երկրում շատերը ստիպված են եղել լքել իրենց տները: 

Պարզվել է Կազանում ինքնաթիռի կործանման իրական պատճառը

Նախօրեին Միջպետական ավիացիոն հանձնաժողովը, ուսումնասիրելով Կազանում կործանված Boeing 737 օդանավի գրառումները, եկել է եզրակացության, որ օդանավի գլխավոր օդաչուն ինքն է անձամբ անջատել ավտոպիլոտը, ինչն էլ հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը, փոխանցում է Коммерсантъ–ը : Հետաքննության անդամների կարծիքով` փորձառու անձնակազմն առանց դժվարությունների կարող էր իջեցնել օդանավը, որը հագեցած էր գերժամանակակից վայրէջքային համակարգի սարքավորումներով:

Գայլը զբոսանքի էր դուրս եկել Երեւանում /վիդեո/

Նոյեմբերի 19-ին արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Ժամը 15.00-ի սահմաններում թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող ՙՅունիգրաֆ իքս՛՛ ՍՊԸ-ն Հ2 հեռուստաընկերությունից և բնակիչներից Սիլիկյան թաղամասում ագրեսիվ թափառող կենդանիների մասին ահազանգեր է ստացել։  Ընկերության մասնագիտացված խումբը զանգից 10 րոպե անց դեպքի վայրում էր, որտեղ և ՛՛Յունիգրաֆ իքսի՛՛ աշխատակիցները որսացել են գայլ, որը տեղափոխվել է ընկերության կլինիկա։ Մասնագետի գնահատականով՝ գայլը մոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի