22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Սուպերմարկետի փլուզումից հետո Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել

Լատվիայի վարչապետՎալդիս Դոմբրովսկիսը երկրի նախագահ Անդրիս Բերզինշի հետ հանդիպումից հետո հրաժարական է տվել, տեղեկացնում է  Мixnews-ը: Վարչապետն ասել է, որ այսպիսով իր վրա է վերցնում Ռիգայում փլուզված առեւտրի կենտրոնի քաղաքական պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ Ռիգայում “Մաքսիմա” սուպերմարկետի փլուզումից 54 մարդ էր մահացել, այդ թվում` երեք փրկարար:

27-ամյա քաղաքացուհուն գտել են թեւերը եւ ոտքերը կտրած, փորին էլ խաչ հիշեցնող վերքով

Մոսկվայի հարավ-արեւմտյան շրջանում երկու կնոջ են դաժանաբար սպանել, նրանցից մեկը Դաղստանից է, մյուսը` Ղազախստանից, հայտնում է  НТВ-ն: Դաղստանի 27-ամյա քաղաքացուհուն գտել են թեւերը եւ ոտքերը կտրած, փորին էլ խաչ հիշեցնող վերքով: Նրան մի տղամարդ է գտել, ով անմիջապես ոստիկանություն է ահազանգել: Իսկ Ղազախստանի 32-ամյա քաղաքացուհու դին հայտնաբերել են գետից, նրա գլխին բազմաթիվ հարվածների հետքեր են […]

Երեխան մահացել է, քանի որ բժշկի տանելու փոխարեն նրան եկեղեցի են տարել

Սանկտ-Պետերբուրգում սկսվել է 2 ամսական նորածնի` ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահվան գործով հետաքննությունը: Երեխայի ծնողների մասին գործում գրված է. “Նմանների համար լավագույն տեղը գժանոցն է”: Խնդիրը նրանում է, որ հանգստյան օրերին տեղի է ունեցել սարսափելի ավտովթար, որի արդյունքում վիրավորվել է երկու ամսական երեխան, սակայն նրա ծնողները երեխային հիվանդանոց տեղափոխելու փոխարեն նրան եկեղեցի են տարել, գրում է […]

Գնացքում 93 աշակերտուհու են բռնաբարել

Հնդկաստանում մի խումբ դպրոցականներ դարձել են սեռական ծաղրանքների զոհ, երբ գնացքով վերադառնում էին ճամբարից իրենց ուսուցիչների ուղեկցությամբ: Տեղեկությունների համաձայն` սեռական բռնության է ենթարկվել 93 աշակերտուհի, տեղեկացնում է The Hindustan Times-ը: Աշակերտուհիներ շաբաթ երեկոյան հասել են Պանտե կայարան, սակայն պարզվել է, որ նրանց տեղերը զբաղեցրել են անծանոթ տղամարդիկ: Վերջինները պնդել են, իբրեւ պատրաստվում են աշխատանքի ընդունվել […]

Կրակոցներ հայ-վրացական սահմանին. զոհեր եւ վիրավորներ

Հայ-վրացական “Սադախլո” հսկիչ-անցակետի տարածքում երեկ կրակոցներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ, տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը: Պարզվել է կրակոցների հետեւանքով սպանվածներից մեկի ինքնությունը. նա Վրաստանի քաղաքացի Մեհրաբ Կանդալաձեն է: Մյուս երկու վիրավորներն են Գեորգի Փիրաշվիլին եւ Գեորգի Մուկբանիանին: Կայքի  փոխանցմամբ՝ վերջիններս “ռազբորկան” անցկացրել են թմրանյութերի հետ կապված, որի ընթացքում էլ վերջիններս սկսել են […]

Ինքնասպան եղած հնդիկի ծնողները հրաժարվել են Հայաստան գալ

Henaran.am-ի տեղեկություններով` նոյեմբերի 16-ին Երեւանում ինքնասպանություն գործած ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի ծնողները Հայաստան չեն գալու: Չնայած նրանք ստացել են մուտքի վիզա, բայց հրաժարվել են գալ: Այս պարագայում, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը պիտի զբաղվի դիակի տեղափոխման հարցերով: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, սիրած աղջկանից մերժում ստանալով` մոտ մեկ տարի առաջ Բաբուի մորաքրոջ տղան էլ է ինքնասպան  եղել: […]

Ռիգայում փլուզված սուպերմարկետի փլատակները վերջնական մաքրել են

Ռիգայում օրերս փլուզված Maxima սուպերմարկետի փլատակները վերջնական մաքրել են, դրանց տակ այլեւսմարդիկ չկան, փրկարարները բոլորին դուրս են հանել, գրում է INTERFAX.RU-ն: Վերջին տվյալներով` փլուզման հետեւանքով մահացել է 54 հոգի: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռիգայում երկու անգամ փլուզվել էր սուպերմակետը, եւ երկրորդ փլուզման հետեւանքով մահացել էին նաեւ մի քանի փրկարարներ:

Հնդկաստանում “Հելեն” փոթորկի պատճառով 10 հոգի է մահացել

Հնդկաստանի արեւելքում “Հելեն” փոթորկի հետեւանքով արդեն 10 հոգի է մահացել, տեղեկացնում է Газета.Ru-ն: Փոթորկի հետեւանքով Հնդկաստանում 600 գյուղ է ավիրվել: Ներկայումս տեղումները չեն դադարում, ինչը նշանակում է, որ ավերածությունների թիվը կավելանա:

Կազանում կործանված ուղեւորների թվում էր մի զույգ, ով միասին ապրել էր 60 տարի /ֆոտո/

Կազանում կործանված ինքնաթիռում եղել է նաեւ տարեց մի զույգ, ովքեր ամուսնացել էին 1953 թվականին: Նրանք 87-ամյա Սիբգատուլին ամուսիններն էին: Նրանք ամուսնացել էին 60 տարի առաջ, բայց նախկինի նման սիրել են միմյանց: Աբդուլլան ու Մարիան ունեցել են երկու երեխա` երկվորյակներ Իլսիյան եւ Իլբրուսը, ապա 4 թոռնիկ են ունեցել, որոնցից մեկը դժբախտաբար մահացել է, գրում է “Կոմսոմոլսկայա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի