19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Դալաքյանը մահացել է հիվանդանոցում

tesankyun.am կայքը գրում է. Իրավապահ համակարգից  տեղեկացանք, որ Այգեձոր գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Արայիկ Հենրիկի Դալլաքյանը անտառում խոզեր պահելիս որսորդական հրացանը որպես հենակ օգտագործելու ժամանակ հրացանը կրակել  է: Ծանր վիրավոր Դալլաքյանին տեղափոխել են  հիվանդանոց, ուր նա մահացել է: Ա. Դալլաքյանը, մեր տեղեկություններով, նախկին զինվորական է , կոչումով կապիտան:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների նախագահ Բենինո Ս. Աքինո Երրորդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Ս. Աքինո Երրորդին՝ վերջին օրերին երկիրը պատուհասած «Հայան» փոթորկի կապակցությամբ, որը հազարավոր անմեղ զոհերի և հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել:

Ֆիլիպիններում թայֆուններից 9.5 միլիոն մարդ է տուժել. զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի /ֆոտո, վիդեո/

Հայան թայֆունի հարվածի հետեւանքով Ֆիլիպիններում շուրջ 630.000 մարդ կորցրել է կացարանը, նրանց բնակարանները քանդվել կամ վնասվել են հեղեղումների եւ սողանքների հետեւանքով, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Զոհերի թիվը, տարբեր լրատվամիջոցների տվյալներով, տատանվում է մի քանի հարյուրից մինչեւ անգամ 10 հազարի միջեւ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսում այս տարվա ընթացքում տեղի ունեցած թայֆունների հետեւանքով տուժածների թիվը հասնում է 9.5 […]

Թեհրանում կառավարության ներկայացուցչի են սպանել

Երեկ երեկոյան Թեհրանի արեւելյան շրջանում սպանվել է Իրանի արդյունաբերության փոխնախարար Սաֆդար Ռահմաթաբադին, փոխանցում է gazeta.ru-ն: Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռահմաթաբադին, ով պատասխանատու է Իրանի խորհրդարանի հետ արդյունաբերության նախարարության համագործակցության համար, զոհվել է գլխին եւ կրծքին ստացած հրազենային վերքերից։ Սպանության պահին նա նստած է եղել իր մեքենայի ղեկին։

Ի նշան բողոքի ամորձիները մեխել է հրապարակի ասֆալտին /վիդեո, 16+/

Ռուս նկարիչ Պյոտր Պավլենսկին ի նշան բողոքի դիմել է ծայրահեղ քայլի, նա ամորձիները մեխելով Կարմիր հրապարակի սալաքարերին, տեղեկացնում է грани.ру-ն: Պետերբուրգցի նկարչի ակցիան անվանել են “ֆիքացիա”: Հարկ է նշել, որ սա նկարչի առաջին նմանատիպ արաքը չէ: Ավելի վաղ նա մերկ պառկել է փշալարերի վրա, մի անգամ էլ բերանն է կարել: 

Մոսկվայում կովկասցիները մի քանի անգամ դանակահարել են երիտասարդի

Մոսկվայի Արտեկի փողոցի սրճարաններից մեկում մի քանի կովկասցիներ վիճաբանել են, կրակել են գազային ատրճանակից եւ դանակով վիրավորել մի երիտասարդի, տեղեկացնում է NTERFAX.RU-ն: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ժամը 02:20-ի սահմաններում, սրճարանում կովկասյան արտաքինով 5-6 անհայտ անձանց եւ 30-ամյա մի տղամարդու միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերաճել է ծեծկռտուքի եւ դանակահարության: Վերջինս մարմնի […]

Սիրահար զույգն ինքնասպան է եղել

Ալմա Աթայում հարսնացուն եւ փեսացուն ինքնասպան են եղել, քանի որ նրանց հարսանիքը կես տարով հետաձգվել է, փոխանցում է lenta.ru-ն: 1995 թվականին ծնված աղջկա եւ 1994 թվականին ծնված տղայի դիակները հայտնաբերվել են քաղաքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ երկու նամակ: Տղայի մայրն ասել է, որ նա խնդրել է իր որդուն 6 ամսով հետաձգել […]

Երկրաշարժ

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 01.21-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրան – Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 36 կմ դեպի հարավ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.230 և արևելյան երկայնության 44.910: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը […]

Գյումրու մոտակայքում գնացքի վագոնները դուրս են եկել ռելսից, շրջվել և բռնկվել

Նոյեմբերի 10-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում գնացքի վագոնները դուրս են եկել ե/գ ռելսից, շրջվել և բռնկվել: Ճշտվել է, որ պատահարը տեղի է ունեցել ե/գ 2808 կմ-ի 1-3 ուղեհատվածում՝ Դալարիկ-Քարակերտ երկաթուղային կայարանամեջում: Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:  «Մասիս» ե/գ կայարանից դեպքի վայր է […]

Ադրբեջանում տանկը մտել է ավտոբուսի կանգառ

Ադրբեջանի Բեյլագանի շրջանում ռազմական տեխնիկայի մասնակցությամբ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, տանկը մտել է ավտոբուսի կանգառ եւ ճզմել երկու մեքենա, այնուհետեւ ընկել է ջրանցքը, տեղեկացնում է lenta.ru-ն: Զինծառայողներն ու ոստիկանները փակել են տարածքը, տեսանկարահանումներն արգելված են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի