19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Խնդրում ենք

Սիրելի բարեկամներ, հայրենակիցներ. հայտնի է դարձել, որ ոստիկանությունը գնացել է անվանի դերասան ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ բնակարան՝ նրան ձերբակալելու: Կասկածներ կան, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է Եղվարդի խճուղում տեղի ունեցած ավտովթարում, որի հետևանքով մահացան 16 տարեկան երկու պատանի, մի քանի հոգի ստացան ծանր մարմնական վնասվածքներ: Մենք սգում ենք պատանիների մահը, մեր ցավակցությունը հայտնում նրանց ծնողներին և հարազատներին, […]

Արտակարգ վայրէջք. Երեւան-Սանկտ Պետերբուրգ ինքնաթիռում տղամարդ է մահացել

Դոնի Ռոստովի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Երեւան- Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը, քանի որ ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Այնտեղ օդանավին դիմավորել են բժիշկները, սակայն չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը: 44-ամյա տղամրդու մահվան առիթով սկսվել է հետաքննություն: Նախնական տվյալներով՝ մահացածը լուրջ հիվանդ է եղել եւ Սանկտ Պետերբուրգ է մեկնել բուժման նպատակով:

Թայֆունի պատճառով մարդկանց տարհանում են

Ֆիլիպիններում ափամերձ տարածքներից մարդկանց տարհանում են, քանի որ հզոր թայֆուն է շարժվում դեպի երկիր, տեղեկացնում է Reuters-ը: Հատուկ ծառայությունների բոլոր աշխատակիցները անհրաժեշտ պատրաստվածության են բերվել: Բնակիչներին զգուշացվել է անվտանգության կանոնները պահպանել եւ հնարավորինս քիչ դուրս գալ տներից:

Երեւան եկող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

Կալուգա-Երեւան ուղեւորատար միկրոավտոբուսը Ստավրոպոլի մարզում վթարի է ենթարկվել: Միկրոավտոբուսում եղել է 19 ուղեւոր, տեղեկացնում է argumenti.ru-ն: Ավտովթարի արդյունքում տուժել է 3 քաղաքացի, ուղեւորներից վեցը շարունակել է ճանապարհը դեպի Երեւան: Մնացած ուղեւորները ճանապարհային ոստիկանների ուղեկցությամբ  տեղափոխվել են հյուրանոց եւ սպասում են նոր ավտոբուսի:

Ոստիկաններից մեկը ուղեղի ցնցում է ստացել. 4 ոստիկան հոսպիտալացվել է

Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի կողմնակիցների և ոստիկանների միջեւ տեղի ունեցած ընհարման արդյունքում ինը հոգի տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: Այս մասին Henaran.am-ին փոխանցեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: ԲԿ-ներ են տեղափոխվել ութ ոստիկան և մեկ քաղաքացիական անձ: Այս պահին միայն չորս ոստիկան է գտնվում հիվանդանոցներում: Ոստիկաններից երկուսը գտնվում են Մալաթիա […]

Խանջյանի թունելում մեքենա է այրվել

 Այսօր` նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ըստ Shamshyan.com-ի, Ժամը 01:30-ի սահմաններում Hyundai Elantra մակնիշի 91 ՍՍ 091 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Ագաթանգեղոս փողոցից դեպի Խանջյանի թունելի սկզբնամաս մտնելիս նշված ավտոմեքենայով բախվել է թունելի բաժանարար բետոնին, պոկել ցուցանակը, այնուհետեւ բախվել թունելի պատին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով ավտոմեքենայում առաջացել […]

Կան տուժած ոստիկաններ. ոստիկանության հայտարարությունը

Արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում: Ոստիկանությունը բազմիցս  զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքը և անօրինական գործողությունների մղելու կոչերը: Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս […]

Շանթի հեղափոխությունը. Ազատության հրապարակում արյուն թափվեց /բացառիկ վիդեո/

Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի մասնակիցները շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա, որտեղ Շանթ Հարությունյանը ցանկացել է փողոցը հատել անթույլատրելի մասով: Ոստիկաններն արգելել են: Հեղափոխականները փայտերով հարձակվել են ոստիկանների վրա, վերջիններս էլ ռետինե մահակներով նրանց վրա են հարձակվել: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, սկսվել է ծեծկռտուք: Կան ձերբակալվածներ: Շանթ Հարությունյանի կողմնակիցները բենզինի վառած շշեր են […]

Բաքվում գնացքը բախվել է ավտոբուսին. կան վիրավորներ

Բաքվում միմյանց են բախվել ավտոբուսը եւ ապրանքատար գնացքը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Նախնական տեղեկությունների համաձայն, վթարի մեղավորը ավտոբուսի վարորդն է, որը չի զիջել ճանապարհը եւ փորձել է մինչեւ գնացքի անցնելը հատել երկաթգիծը:  Վթարի հետեւանքով զոհեր չկան:վիրավորվել է հինգ մարդ, որոնցից չոսրը տեղափոխվել են հիվանդանոց:

Խոհարարի սխալի պատճառով 11 հոգի հոսպիտալացվել է, 1-ը` մահացել

Բեսլանում թունավորումով 11 հոգի հոսպիտալացվել է, իսկ մեկը` մահացել, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Թունավորման պատճառը խոհարարի սխալն է: Նա ձուկը տապակելիս աղի փոխարեն սխալմամբ քիմիական նյութ է ավելացրել ուտեստին: Դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի