Ոստիկաններից մեկը ուղեղի ցնցում է ստացել. 4 ոստիկան հոսպիտալացվել է
Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի կողմնակիցների և ոստիկանների միջեւ տեղի ունեցած ընհարման արդյունքում ինը հոգի տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: Այս մասին Henaran.am-ին փոխանցեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: ԲԿ-ներ են տեղափոխվել ութ ոստիկան և մեկ քաղաքացիական անձ:
Այս պահին միայն չորս ոստիկան է գտնվում հիվանդանոցներում: Ոստիկաններից երկուսը գտնվում են Մալաթիա բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում:
Նրանցից մեկն այնտեղ է տարվել թիվ մեկ համալսարանական հիվանդանոցից: Երկու ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, մյուսը վնասվածքներ ունի ճակատային հատվածում, մյուս երկուսը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում են գտնվում: Նրանցից մեկն ունի գանգուղեղի վանսվածք, մյուսը` ծակած վնասվածք:
16-ամյա երիտասարդը բուժզզնում անցնելով Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում` դուրս է գրվել: