23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կուբանում սպանել են մի ամբողջ ընտանիքի, այդ թվում` երեխայի /ֆոտո/

Կուբանում մի ամբողջ ընտանիք է սպանվել` 36-ամյա կինը, նրա 18 եւ 12 տարեկան աղջիկներն ու փեսան: Ողջ է մնացել միայն նորածին երեխան: Ոստիկանության տվյալներով` մայրը մարմնով ծածկել է մեկ ամսական երեխային, այդ պատճառով նա չի տուժել, տեղեկացնում է РИАНовости-ն:

Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ տներից մեկում կռիվ է: Տեղ հասած ոստիկանները գտել են երեք դիակ, ինչպես նաեւ 12-ամյա վիրավոր աղջկա, ում հարվածել էին կացնով: դժբախտաբար, երեխան նույնպես հիվանդանոցում մահացել է: Տանը, սակայն, գողության փաստ չի արձանագրվել:

Նախնական վարկածով` ոճիրն իրագործել է սպանված կնոջ նախկին ամուսինը` 39-ամյա Եվգենի Մարուշկոն: Հարեւանները պատմել են, որ նա բազմիցս սպառնացել է սպանել նախկին կնոջն ու նրա ընտանիքին:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ոստիկանությունն այժմ զբաղված է կասկածյալի որոնմամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ