23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 9-ին՝ ժամը 00.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ահարոնյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել՝ 02.14-ին: Ավտոտնակում այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի 15 LU 120 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ  և կուտակված աղբ (3 […]

Ավտովթար Վանաձորում․ կա տուժած

Հունվարի 6-ին, ժամը 07.29-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 17 տան մոտակայքում «ՎԱԶ 21-09» մակնիշի 30 OL 653 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված […]

«Մերսեդեսը» բախվել է ձկան արձանին

Հունվարի 5-ին, ժամը 2.10-ի սահմաններում, 1991 թ. ծնված Կոլյա Գ.-ի վարած «Մերսեդես C 320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 58-րդ կմ-ին՝ Սուրենավան գյուղի հատվածում, կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ձկան արձանին: Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն: Կատարվում է հետաքննություն:

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում

Հունվարի 4-ին, ժամը 06.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փփրկարարները արգելափակումից դուրս են բերել Mazda 6 մակնիշի 079 LL 01 պ/հ (վարորդ՝ Ի. Խ.) ավտոմեքենան:

Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի ժամը 24-ից մինչև 2017 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է (Երևան քաղաքում), 25-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Վրաերթ Աշտարակի խճուղում. երիտասարդը մահացել է

Հունվարի 3-ին, ժամը 00.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթակվել. անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota camry» մակնիշի 34 AN 290 պ/հ (վարորդ՝ 1974 թ. ծնված Ս. Մ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1990 […]

Ավտովթար Տաշիրում. 3 վիրավոր հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Տաշիր-Ստեփանավան հատվածի 2-րդ կմ-ում «Toyota Land Crauser» մակնիշի 23SO400 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Վ., ծնվ. 1994թ.) դուրս է եկել ավտոճանապարհի […]

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի և նրա վարորդի կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր առավոտյան ժամը 7։30 ի սահմաններում Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։ ԳՇ պետի տեղայալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ռուսաստանցի Պավարոտտիի» ընդհատված կյանքը․ ով էր կործանված ինքնաթիռի հայազգի ուղեւորը /ֆոտո/

Հովհաննես Գեորգիյանը «Օպերայի ուրվականը» մյուզիքլի աստղն էր, փայլում էր Մեծ Թատրոնի բեմին, հասցրել էր ելույթ ունենալ աշխարհի ամենահայտնի բեմերում։ Հայազգի երգիչը գտնվում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինքնաթիռում, թռչում էր Սիրիա՝ ելույթների։ Թռիչքը, ցավոք, անավարտ մնաց, ինքնաթիռը կործանվեց՝ ընկնելով Սեւ ծովը։ Հովհաննես Գեորգիյանը 49 տարեկան էր, ծնվել էր Լուգանսկում։ Նա հզոր ձայն ուներ, ինչի շնորհիվ նրան […]

Ինչպես է կործանվել ՌԴ ՊՆ ինքնաթիռը /վիդեո/

“Рен-ТВ” հեռուստաընկրությունը, հիմնվելով ականատեսների պատմածների վրա, կազմել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինքնաթիռի կործանման 3D պատկերը։ Հիշեցնենք, որ Սիրիա թռչող ինքնաթիռն ընկել էր Սեւ ծովը, ինչի հետեւանքով 92 հոգի է մահացել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի