Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա
Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 9-ին՝ ժամը 00.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ահարոնյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել՝ 02.14-ին:
Ավտոտնակում այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի 15 LU 120 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ և կուտակված աղբ (3 խմ):