16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

ՌԴ ՊՆ ինքնաթիռն ընկել է Սեւ ծովը․ զոհերի թվում են նաեւ լրագրողներ, երաժիշտներ /ֆոտո, վիդեո/

Նախօրեին առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ту-154 ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռում 92 հոգի է եղել, որոնց թվում՝ անձնակազմի 8 անդամները, ինչպես նաեւ Ալեքսանդրովի անվան անսամբլի ողջ անձնակազմը՝ երաժիշտներ, Առաջին ալիքի, Զվեզդա եւ NTV հեռուստաընկերությունների լրագրողները եւ այլոք։ Ինքնաթիռը թռել է Սոչիից ու կարճ ժամանակ անց՝ 20 րոպեից ռադարներից անհետացել է։ Հայտնի է, որ պաշտպանության նախարարության ինքնաթիռը Լաթաքիա […]

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 02.08-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia Rio» մակնիշի […]

Րաֆֆու փողոցում մեքենա է այրվել

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 03.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ մրգի շուկայի տարածքում, այրվում է մրգով բարձված բեռնատար ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.34-ին, մարվել՝ 04.12-ին: Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի GO NK-930-NK պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ղ., Վրաստանի Հանրապետության […]

Դրամական օգնություն են ստացել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներից 33-ը

2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա – Երևան ավտոբուսի վթարից ևս 2 տուժածներ ստացել են դրամական օգնություն: Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 22-ի դրությամբ դրամական օգնություն են ստացել տուժած ուղևորներից 33-ը: Դիմումների ընդունելությունը շարունակվում է: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ վերոնշյալ երթուղու տուժած մյուս ուղևորներն օգնությունն ստանալու համար պետք է դիմեն ՀՀ […]

Պայթյուն Մոսկվայի մետրոյում․ կան վիրավորներ /ֆոտո/

Այսօր պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյի «Կոլոմենսկայա» կայարանի անցումում պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում երկու հոգի ծանր վիրավորվել է։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապ օգնության աշխատակիցները։   Ականատեսները պատմել են, որ պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել, սակայն այն արդեն մեկուսացվել է։ Նախնական տեղեկություններով՝ մետրոյի անցումում գազի խողովակ է […]

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի 91 AL 777 պ/հ […]

Nissan-ը բախվել է էլեկտրասյանն ու շրջվել

Դեկտեմբերի 21-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի սկզբնամասում՝ գլխավոր կամրջի մոտակայքում, Nissan մակնիշի ավտոմեքենան շրջված է փողոցի երթևեկելի հատվածում, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ Nissan մակնիշի 35 DA 479 պետհամարանիշով ավտոմեքենան (սեփականատեր՝ Մ. Բ.) բախվել է էլեկտրասյանը և […]

Մնացել են ձյան մեջ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան ընկել է ճամփեզրի ջրատարը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Toyota Prado» մակնիշի 01 GZ 055 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Յ. Վ.) դուրս են բերել արգելափակումից: *** […]

Մեկ օրում գրանցվել է 15 ավտովթար. մահացել է 1, վիրավորվելէ 19 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 16-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրանյութի հայտնաբերման 2 դեպք:  Բացահայտվել է գողության 15, խարդախության 6, կաշառակերության 2 և դրամանենգության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7, սպանության փորձի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ […]

Ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է դի, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները՝ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են Լ. Հ.-ի (1931 թ. ծնված) դին: Փրկարարները դին դուրս են բերել անտառից և հանձնել դի տեղափոխող բրիգադին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի