23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Մեքենան կողաշրջվել է. կա տուժած

Նոյեմբերի 30-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Երևան M-4 միջպետական ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «OPEL» մակնիշի 29 UL 840 պետհամարանիշով (վարորդ՝ 1968 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ճանապարի երթևեկելի […]

Ավտովթար Թբիլիսում. ՀՀ 3 քաղաքացի հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 1-ին, ժամը 09.59-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 17.38-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Չոլոյաշվիլի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «BMW» մակնիշի 10 QQ 109 պ/հ (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ 1983 թ. ծնված Արտավազդ Ս.-ը, 1978 թ. ծնված […]

Մեքենան ընկել է Սևանա լիճ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարի 8-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հայտնվել լճի ափամերզ հատվածում և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի 51 QS 555 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի […]

«Գնթունիկ»-ի մոտակայքում բեռնատարը թեքվել է ու փակել ճանապարհը

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01.41-ին տեղեկություն է ստացվել, որ «Գնթունիկ» սուպերմարկետի մոտակայքում «Ռենո» մակնիշի բեռնատարը թեքվել է և փակել ճանապարհը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Ռենո» մակնիշի B 207 OH 134 պետհամարանիշով (ռուսական պետհամարանիշ) բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:

Ողբերգական վթար Գեղարքունիքում. բժիշկ Զաքարյանը տեղում մահացել է

Նոյեմբերի 29-ին, ժամը 20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը՝ 66-ամյա Կոմիտաս Զաքարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները եւ «ՎԱԶ-2107»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նշենք, որ Կոմիտաս Զաքարյանը Վարդենիսի բժշկական կենտրոնի բժիշկներից էր:

Խոշոր հրդեհ «Դիլիջան» ազգային պարկում. հրդեհաշիջմանը միացել է բանակը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային արգելոցում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 12 աշխատակից և 40 զինծառայող: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին: Այրվել է 15 հա տարածք (20 նորատունկ ծառ և 100 կոճղ):

Ուղեւորուհին դուրս է թռել ինքնաթիռից՝ վայրէջքից անմիջապես հետո /ֆոտո/

Նոր Օռլեանից Հյուսթոն վայրէջք  կատարած ինքնաթիռի ուղեւորուհին որոշել է ամենից արագ լքել ինքնաթիռն ու վայրէջքից անմիջապես հետո բացել է վթարային ելքի դուռն ու ցած թռել։ Կինը վնասվածքներ չի ստացել, սակայն ոստիկանությունը նրան ձերբակալել է, կինը պետք է հոգեբույժի խորհրդատվություն անցնի։ Կնոջ արարքի պատճառով ուղւեորները ստիպված են եղել մի ժամ մնալ ինքնաթիռում։

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 29-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը ետ է վերադարձվել: Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցում գտնվող Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի (երկհարկանի) դասասենյակում այրվում է փայտե հատակ (մոտ 1 քմ): Փրկարարները տարհանել են թվով 91 աշակերտ […]

Կոլումբիայում բրազիլացի ֆուտբոլիստներ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել /ֆոտո, վիդեո/

Կոլումբիայում ինքնաթիռ է կործանվել, որում բրազիլական ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ էին։ Ինքնաթիռում 72 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ էին, այն Բոլիվիայից էր դուրս եկել, Մեդելյին էր ուղեւորվում։ Ինքնաթիռում նաեւ սպորտային լրագրողներ են եղել։ Նշվում է, որ ինքնաթիռի կործանման հետեւանքով ողջ մնացողներ կան, սակայն նրանց կոնկրետ թիվը կամ վիճակը չի նշվում։

Վրաերթի է ենթարկել 23-ամյա հղի կնոջ եւ դիմել փախուստի

Նոյեմբերի 25-ին, ժամը 20.40-ին, Երեւանի Առաքելյան փողոցի թիվ 1/1 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հղի կնոջ՝ 23-ամյա Աննա Գ.-ին: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել է հիվանդանոց: Քննությունը վարում է ՃՏՊ գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժինը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի