23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Վրաերթեր Երեւանում եւ Վանաձորում.կան տուժածներ

Հունվարի 22-ին, ժամը 16-45-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Քոչարյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  *** Հունվարի 21-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 հասցեի հարեւանությամբ՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, որը […]

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Սույն թվականի հունվարի 20-ին, տեղական ժամանակով ժամը 17.52-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13.52-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.700 և արևելյան երկայնության 42.930 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ախալցխա քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Ռուսաստանում միկրոավտոբուս է վթարվել․ տուժածները Հայաստանի քաղաքացիներ են

Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ: Mercedes-Benz մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով (պատկանում է ՀՀ քաղաքացի՝ 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին) միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 7 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց. […]

86-ամյա տատիկի տունն ամբողջովին այրվել է

Հունվարի 21-ին, ժամը 1.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 հասցեում տուն է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1-ի սահմաններում փայտյա վառարանից հրդեհ է բռնկվել 1931 թ. ծնված Շուշանիկ Դ.-ի տանը, ինչի հետևանքով տունն ամբողջովին այրվել է: Ժամը 1.32-ին հրդեհը մեկուսացվել է 2 մարտական […]

Ավտովթար Բագրատունյաց պողոտայում. տուժածի վիճակը ծանր է

Հունվարի 21-ին, ժամը 06.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 35 FՕ 021 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ.) վրաերթի է ենթարկել ավտոտեխսպասարկման կետի աշխատակցին […]

Հայտնաբերվել է քաղաքացու մոխրացած դին

Հունվարի 21-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան փողոցում գտնվող տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.32-ին, մարվել` 03.03-ին: Այրվել է կիսակառույց տունն ամբողջությամբ […]

Արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք

Արմավիրի մարզի Ակնալիճ և Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով: Թունավորման պատճառը եղել է տնային պայմաններում պատրաստված ծիծակի և լոլիկի մարինադի պահածոների օգտագործումը: Ուտելուց 24 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ  ախտանշաններ։ Հիվանդները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երևան, Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես […]

Ավտոմեքենան ընկել է գետը

Հունվարի 20-ին՝ ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավտովթար Վանաձորում. կան տուժածներ

Հունվարի 20-ին, ժամը 01.22-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի 50 DD 404 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Վ. Դ.) […]

Ձյունը ծածկել է հյուրանոցը․ կան տասնյակ զոհեր (տեսանյութ)

Հսկայական ձնակույտը ծածկել է իտալական Rigopiano di Farindola հյուրանոցը։ Փրկարարներին հաջողվել է մտնել փլված հյուրանոցի ներսը, նրանք այնտեղից 30 հոգու դի են հանել։ Մահացածների կոնկրետ թիվն առայժմ հայտնի չէ։ Ողջ է մնացել 2 հոգի, զույգը այդ պահին հյուրանոցի կողքին է եղել, նրանց հաջողվել է մտնել մեքենայի մեջ ու այնտեղ պատսպարվել։ Փլատակների տակ մնացած մարդկանցից մեկից ոստիկանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի