23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավտովթար Տաշիրում. 3 վիրավոր հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Տաշիր-Ստեփանավան հատվածի 2-րդ կմ-ում «Toyota Land Crauser» մակնիշի 23SO400 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Վ., ծնվ. 1994թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ Ա. Վ.-ը (ծնվ. 1983թ), Վ. Ղ.-ը (ծնվ. 1980թ.), Վ. Ղ. (ծնվ. 1979թ.) հոսպիտալացվել են Տաշիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Դեպքի վայրում են գտնվել ՃՈ աշխատակիցները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ