15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վրաստանը փորձում է ցույց տալ իր գերակայությունը տարածաշրջանում. փորձագետ

Վրացագետ Ալիկ Էրոյանցն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հայ-վրացական սահմանին` բեռնատարների հետ կապված խնդրին, նշեց, որ դժվարանում է խնդիրը քաղաքական համարել, քանի որ դեռեւս որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել Հայաստանի կամ Վրաստանի իշխանությունների կողմից: Նա կարծիք հայտնեց, որ այդ երեւույթը հնարավոր է կապված լինի որոշ խստացումների հետ, որոնք իրենց հերթին պայմանավորված են Վրաստանի նոր իշխանությունների […]

Անասունների սպանդ Արագածոտնում. հիմա էլ դեղնախտ /վիդեո/

Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում կովերը դեղնախտով են վարակվել ու սատկել: Այս մասին Henaran.am-ին պատմեցին գյուղի գյուղացիները: Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը ևս հաստատեց այս լուրը: ‘’ Դեռ մի 15-20 օր առաջ դեղնախտի դեպքեր եղել են այդ գյուղում, երեկ էլ մի դեպք եղել է’’,-ասաց նա մեզ հետ զրույցում: Գյուղնախարարության մասնագետները միայն երեկ են այցելել տեղանք և, փոխնախարարի […]

Ամենաակտիվը Բագրատյանն է. բյուջեի նախագծում որոշ փոփոխություններ

՛՛ԱԺ-ում 2013 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումների արդյունքում կառավարությունը մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից արվել է 406 առաջարկություն՝ ինչպես հանձնաժողովների, այնպես էլ խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից՛՛,-այսօր կառավարությունում ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նախարարի խոսքով՝ բարձրացված հարցերի հիմնական մասը վերաբերել է տարբեր նպատակների ֆինանսավորման համար հատկացումների նախատեսմանը կամ որոշ դեպքերում գումարների ավելացմանը, ինչպես նաև որոշակի ծախսատեսակների […]

“Գաիշնիկի” փոխարեն` sms . վարչապետի առաջարկը ոստիկանությանը

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին առաջարկեց կապնվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա և ինովացիոն կենտրոնի հետ, քանի որ վարչապետը երեկ այնտեղ հավանության է արժանացրել երկու ծրագիր:  ՛՛Մեր երիտասարդները հետաքրքիր պրոդուկտ են առաջարկում ոստիկանությանը, եթե մեքենան ընկնում է տուգանքի տակ, ապա ծրագիրը հնարավորություն է տալիս անմիջապես վարորդի […]

ԱԻՆ-ում հարկերի աճը կազմել է 14%. նախարար

՛՛2012 թվականի ութ ամիսների ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  և նրա ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե  վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 179908.0 հազ. դրամ:  2011թ  նույն ժամանակաշրջանում` հարկերի ընդհանուր գումարը կազմել է 157526.1 հազ. դրամ, սա նշանակում է, որ այս տարում հարկերի աճը եղել է 22381.9 հազ. դրամ (14.2%)՛՛,-այսօր կառավարությունում, ներկայացնելով սեփական […]

Ոչ միայն Սամվել Ալեքսանյանը. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, ՀՀ-ում շուրջ 160-170 հազար հաշվառված ձեռնարկություններ կան, որոնց կեսից ավելին չի գործում։ “ՊԵԿ-ը դեռ անցած տարվանից սկսել է գործընթաց, որի ընթացքում պետք է հստակեցներ ձեռնարկությունների ռեգիստրը, չգործող կազմակերպություններն էլ պետք է լուծարվեին։ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը երեկ մեզ ասաց, որ գործընթացը դեռ գնում է, եւ դրա ավարտից հետո ստույգ թվեր կհրապարակվեն։ “ […]

Բնակարանների գները էժանանում են. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Հայաստանում անշարժ գույքը շարունակում է էժանանալ։ Ըստ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների՝ այս տարվա հոկտեմբերին Երեւանի բազմաբնակարան շենքերում մեկ քմ-ի միջին գինը նվազել 15.4 տոկոսով։   Եթե երեւանյան բնակարանների մեկ քմ–ի միջին գինն անցած տարվա հոկտեմբերին 681 դոլար էր, ապա այս տարվա հոկտեմբերին՝ 644 դոլար է կազմել։ Նվազել է նաեւ […]

ՊԵԿ-ի ՛՛վոժդի՛՛ ախորժակը ուտելիս բացվել է

ՊԵԿ-ը հայտարարել է, որ հաջորդ տարվանից խստացվելու է հարկերից խուսափողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները: Իսկ ե՞րբ է ՊԵԿ-ը վերջ տալու իր ՛՛գրդոնային՛՛ քաղաքականությունը, ե՞րբ է ՊԵԿ-ը հրաժարվելու գործարարներից ավանսով փող մուրալու իր սովորությանը, երբ ՊԵԿ-ը ՛՛թարգելու՛՛ սովետական պլանային կարգով աշխատելու իր սովորությանը… Ինչպես երևում է ՊԵԿ-ի ՛՛վոժդի՛՛ ախորժակը ուտելիս բացվել է, նոր պլաններ, նոր ՛՛մոցարտներ՛՛… […]

Գազի սակագինը կբարձրանա. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, “Հայռուսգազարդը”  իր նոր ներդրումային ծրագրով նախատեսում է 2013-ին համակարգում իրականացնել 7.5 մլրդ-ի, իսկ 2014–ին՝ավելի քան 12 մլրդ դրամի կապիտալ ներդրում, այսինքն, 2 տարվա ընթացքում՝ 19.5 մլրդ դրամի։ Անցած տարվա ծրագրով նախատեսվում էր այդ 2 տարվա համար ընդամենը 8.9 մլրդ դրամի ներդրում։ Ի դեպ, դրանք պետք է արվեն սպառողներից գանձումների հաշվին, եթե մեծանում […]

Ովքեր են օգտվում “Բնակարաններ երիտասարդ ընտանիքներին” ծրագրից

“Բնակարաններ երիտասարդ ընտանիքներին” ծրագրից մինչեւ օրս օգտվել է 975 երիտասարդ ընտանիք: “Վարկերի շուրջ  55 տոկոսը տրամադրվել է Երեւանում բնակարաններ ձեռքբերելու համար, մնացածը՝ մարզերում, իսկ 2013 թ. մատչելի բնակարանների համար նախատեսված ծրագիրը փոփոխության չի ենթարկվելու”,-այս մասին այսօր “Հենարան” ակումբում ասաց ՀՀ սպորտի եւ  երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Ընդ որում, վարկերը տրվում են մինչեւ 30  տարեկան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի