20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Կոկա –Կոլան էլ ա բերում, Պեպսի -Կոլան էլ ա բերում”. ո՞ւմ է “էսքան վախտ” խանգարել Ալեքսանյանը

 Henaran.am –ը ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանից փորձել է պարզել, թե ինչպես է վերջինս վերաբերվում է ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթին, որն այսօր ընդդիմադիր խմբակցությունը շրջանառության մեջ է դնելու: Նշենք, որ փաթեթը մասնավորապես ներկրող բիզնեսներին` շաքարի, բենզինի, ալյուրի շուկաներին է վերաբերվում, իսկ Սամվել Ալեքսանյանը համարվում է շաքարավազի շուկայում գերիշխող դիրք ունեցող:

 “Շաքար Կոկա –Կոլան էլ ա բերում, Պեպսի -Կոլան էլ ա բերում, ես էլ արտադրում եմ”,-մեր հարցին ի պատասխան, ասաց նա եւ նշեց, որ մենաշնորհ չունի:

Ալեքսանյանի խոսքով, երկու տարուց ավելի է, ինչ ինքը շաքարավազ չի ներկրում, այլ տեղում արտադրում է. ”Հումքն եմ բերում, աշխատացնում եմ զավոդը”: Հումքը պատգամավորը, ինչպես ինքն ասաց,  ներկրում է Բրազիլիայից:

Լրագրողներից մեկի հարցին, թե կկարողանա?ն արդյոք այլ քաղաքացները ցանկության դեպքում զբաղվել նույն բիզնեսով, պատգամավորը պատասխանեց.”Թող բերի, ով ա իրան խանգարում: Ո՞ւմ ենք խանգարել էսքան վախտ` Կոկա- Կոլան բերում ա, Պեպսի- Կոլան բերում ա: Հիմա հարյուր միլիոնից ավել փող ենք դրել , զավոդ ենք սարքում, եթե մարդկանց ձեռք չի տալիս պատրաստի շաքարավազը բերել, ես հիմա ի՞նչ անեմ”:

Սամվել  Ալեքսանյանն ասաց, որ կողմ է Հայաստանում մենաշնորհների վերացմանը եւ պնդեց, որ ինքը մենաշնորհային դիրք չունի եւ բիզնեսով չի զբաղվում: Դիտարկամանը, թե ի՞նչ միջոցենրով են ապրելու, Ալեքսանյանը նշեց.” Յոթ երեխա ունենք, թոշակ կտան, կապրենք”: Նշենք, որ պատգամավորը մշտապես հայտարարում է, որ բիզնես ունի ոչ թե ինքը այլ իր կինը:

Լրագրողները հետաքրքրվեցին  նաեւ, թե ինչո՞ւ է Ալեքսանյանին պատկանող “Երեւան  Սիթի” սուպերմարկետներում վաճառվող շաքարավազը խոնավ: ”էդ ձեւ  բան չկա, գնացեք խանութները նայեք”:

Առաջիկայում` Ամանորի նախաշեմին շաքարավազի թանկացումներ, Ալեքսանյանի խոսքով, չեն սպասվում.”Որովհետեւ աշխարհում իջել է գինը”: Դիտարկմանը, թե որքան կնվազի շաքարավազի գինը, Սամվել Ալեքսանյանն պատասխանեց.”Չգիտեմ , ես որ իմանամ մի երեք ամիս հետո ինչ կլինի,  աշխարհի ամենահարուստ մարդը կլինեմ”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ