18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչ է անում Պետեկամուտների կոմիտեն

Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում հարկային պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ: Որպես այդպիսի ստուգումների անցկացման հիմք հարկային ծառայության աշխատակիցների կողմից նշվում է մասնագիտական ստուգում նշանակելու մասին քննիչի որոշումը, որը, սակայն, չի տրամադրվում շահագրգիռ անձանց` զրկելով նրանց որոշմանը ծանոթանալու, դրա հիմնավոր լինելու […]

Հայաստանի պարտատերը դառնան Թուրքիան ու Ադրբեջա՞նը. Հայկական ժամանակ

ՀՀ կառավարությունը որոշել է եվրապարտատոմսեր` եվրոբոնդեր թողարկել: Առաջին խմբաքանակի ծավալը կազմելու է 500 միլիոն դոլար: Ստացված գումարով փորձ է արվելու փակել ՌԴ-ին ունեցած 500 դոլարի պարտքը: Չխորանալով եվրոբոնդի էության մեջ, ընդամենը նշենք, որ սա արտաքին պարտք ներգրավելու մի տեսակ է: Այսինքն, ՌԴ-ին ունեցած 500 մլն դոլարի պարտքը փակելու համար Հայաստանը մեկ ուրիշ աղբյուրից վերցնելու է […]

Չգիտեմ թե ի՞նչու դա չի արվում. Բագրատյանի գնահատականը

”Գազի գները նորից բարձրանում են։ Դժբախտաբար դեռևս թափանցիկ տեղեկատվություն չկա։ Մինչ այս նոր թանկացումը գներն այսպիսին էին՝ 180 դոլար (սա Գազպրոմին ենք վճարում) և 150 դոլար (սա էլ վճարում ենք Հայռուսգազարդին, որ գազը սահմանից հասցնի Հայաստանի ներսի սպառողին)։ Վերջնական գինը՝ 180 + 150 = 330 դոլար։ Եթե ուզում ենք եվրոպական գին ստանալ այս թիվն էլ […]

Հովիկ Աբրահամյանը բացառեց բունտը /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողները Ազգային ժողովի նախագահ  Հովիկ Աբրահամյանից փորձեցին պարզել, թե արդյոք չի կարծում, որ գազի սակագնի եւ այլ ծառայությունների թանկացումները  չեն բերի սոցիալական բունտի: “Ոչ, չեմ կարծում, որ բունտ է հասունանում”,-ասաց ԱԺ նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: 

ՀՅԴ-ն չի կարողանա /վիդեո/

“Ես իմացել եմ որ այսօր այստեղ ակցիա կա և եկել եմ որպես Հայաստանի հանրապետության շարքային քաղաքացի”,-իր ներկայությունը` ընդդեմ գազի սակագների թանկացման նախապես հայտարարված հավաքին,  այսպես մեկնաբանեց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը : Իրավաբան-տնտեսագետ Մինասյանը չի ցանկանում պատկերացնել անգամ, թե ինչ տեղի կունենա, եթե գազի գինը իսկապես բարձրանա 64 տոկոսով: ” Անգամ ազատամարտիկներն են դժգոհում և արդարացի […]

Օգնություն արմավիրցիներին

ՀՀ կառավարությունը Արմավիրի մարզպետարանին սերմանցուներ կտրամադրի՝ կարկուտից տուժածներին օգնելու համար: Այս որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում:  Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքով համայնքերին ու գյուղացիական ձեռներեցներին հասցված վնասները հնարավորինս մեղմելու համար:Նախարարն ասաց, որ կարկտահարությունը տարբեր աստիճանի վնասվածքներ է պատճառել մարզի շուրջ 43 գյուղական համայնքների:”Նույն […]

Հինգ ուղղություն. երկուշաբթի ԱԺ-ն կառավարության ծրագիրը կքննարկի

Կառավարությունն այսօր հերթական նիստում ներկայացրեց առաջիկա տարիների ծրագրի նախագիծը: Կառավարության ծրագիրը ենթադրում է 5 հիմնական ուղղություն՝ անվտանգ և ապահով Հայաստան, աշխատանքին համապատասխան արդարացի վարձատրություն, ապահովող աշխատատեղերի ստեղծում, ազատ և արդար Հայաստան, մարդկային կապիտալ, ինստիտուցիոնալ զարգացում։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս ծրագրում ուշադրություն է դարձվելու այլ թիրախային ցուցանիշների ևս՝ մասնավորապես տնտեսական առաջանցիկ աճ զարգացած երկրների նկատմամբ, […]

Վարչապետն ասաց՝ որ դեպքում կմարվի արտաքին պարտքը

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց թողարկել արտարժույթով պարտատոմսեր: Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրեց, թե սա ինչ առավելություններ է տալիս տնտեսվարող սուբյեկտներին: ՛՛Սա նոր էջ է բացում մեր տնտեսական քաղաքականության մեջ ոչ միայն պետական ֆինանսները կառավարելու բնագավառում, այլ նաև մասնավոր հատվածի համար հնարավորություն ենք ընձեռնելու ֆինանսական շուկաներից ավելի էժան միջոցներ ներգրավելու համար՛՛,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ […]

Գազի գինը միևնույն է թանկանալու է, կվերանայվի էլեկտրաէներգիայի սակագները /վիդեո/

Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը  հանդիպեց լրագրողների և քաղաքացիների կողմից ներկայացված երեք անձից բաղկացած պատվիրակության հետ: Հիշեցնենք, այսօր առավոտից քաղաքացիական մի քանի նախաձեռնություն մի քանի պատգամավորների հետ բողոքի երթ է անցկացնում կառավարության մոտից դեպ նախագահական նստավայր: Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ մայիսի 14 ին “ՀայՌուսգազարդը” հայտ է ներկայացրել հանձնաժողովին , ըստ որի` […]

Գազի թանկացման դեմ. բողոքի երթը շարժվում է նախագահական /լրացված/

“Գազը թանկացրեք, հարկերը չենք մուծելու”, “ինչքան ուզենք, էնքան կվճարենք”, “ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ինչ անեք” գրառումներով պաստառներով մի խումբ քաղաքացիներ եւ քաղաքացիական ակտիվիստներ այսօր առավոտից ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Որպես շարքային քաղաքացիներ ակցիային են միացել նաեւ դաշնակցական պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, այստեղ են ”Ժառանգությունից” Զարուհի Փոստանջյանը, Դավիթ Սանասարյանը: Քիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի