03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծածկադմփոց, սխալ սխալի հետեւից. կարկուտը ծեծած տեղն է ծեծում

”Հայաստանի ագրարագյուղացիական միավորում” հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը հուսով է, որ կառավարությունը հասկացել է, որ այս տարի ևս, ինչպես նախորդ տարի անորակ սերմնացուներ է տրամադրել գյուղացիներին:

”Կարծում եմ` հասկացան, որ անորակ սերմնացու է ներկրվել և երբ գյուղացիները բոողքում էին, արդարացված էր: ”Ներկրողները” կուրծք էին ծեծում, որ Արարատյան հարթավայրում երաշտից է եղել այդ վիճակը, բայց Շենավան գյուղում որտեղ ոչ մի անգամ երաշտ չի լինում, ինչ բացատրություն կարող են տալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բերբերյանը:

Տրամադրված էլիտար սերմնացուների մասին ահազանգեր կային դեռևս նախորդ տարի: Գյուղացիները բողոքում էին, որ դրանք չեն աճում: Բերբերյանի խոսքով` այս տարի ևս նույն պատկերն է, ինչին օրեր առաջ գումարվեց կարկտահարությունը: 

Այստեղ ևս Բերբեյանը կառավարության մեղքը տեսնում է՝ նշելով, որ վերջին 5-7 տարիներին Հայաստանում միշտ էլ կարկտահարություն եղել է, սակայն այս տարի կարկուտը շատ մեծ վնասներ է հասցրել, քանի որ կարկտակայաններում նյութը սխալ են կիրառել:

”Կարկտակայանների սարքը ճիշտ նյութով չեն օգտագործում, ացիտելեն չեն կիրառում, ի սկզբանե աշխատել է ացիտենելով, սակայն հետո ”մասնագետները” դրան վերածել են պրոտանի բութանի, իսկ դրա էֆեկտիվությունը եթե 30 տոկոս էր, ապա այս դեպքում դարձավ 5 տոկոս”,-բացատրեց Բերբերյանը:

”Մասնագետները, չինովնիկները փորձում էին ծածկադմփոց անել դա, փորձում էին ցույց տալ, որ այդ կարկտահարությունը եզակի երևույթ է, իսկ այս անգամ ավելի հզոր էր ու ծածկադմփոց անել չկարողացան, քանի որ ժողովուրդը փակեց Արմավիրի ճանապարհը”:

Մասնագետն առաջարկում է անցում կատարել ցանցային պայքարի, կիրառել նոր տեխնոլոգիաներ: Ցանցային պայքարի դեպքում ցանցերով պետք է պատել բանջարաբոստանային այգիները և կարելի է խուսափել նման վնասներից:

Նշենք, որ կառավարությունը երեկ նիստում որոշում ընդունեց ձեռք բերել նոր սերմնացուներ ու հատկացնել տուժածներին: Հարցին, թե նման կերպ ինչ-որ չափով կթեթեևանա տուժած գյուղացու վիճակը, Բերբերյանը պատասխանեց.

”Եթե մարդ կորցրել է հինգ միլիոն դրամ, և իրեն օգնում են օրինակ` տասը հազար դրամով, այս հարցը չի լուծվի: Պետք է բանկերի հետ բանակցություններ վարեն, որ վարկերը միգուցե ներեն, հետաձգեն, տոկոսները կանգնեցնեն, որովհետև խոսքը մի մարդու մասին չէ, այլ 30-40 գյուղի մասին”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ