Հայ գիտնականներն առաջարկում են անցում կատարել արեւային էներգիայի կիրառմանը
Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդը ի դեմս հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի` բաց նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ կոչ է արվում որպես էներգիայի ստացման աղբյուր անցում կատարել էներգիայի ստացման այլընտրանքային` հելիոֆիկացման մեթոդին:
Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ հելիոֆիկացումն ուղղված է` լուծելու Հայաստանի էնեգետիկ խնդիրները գազի գների թանկացման պայմաններում:
“Հայաստանն այժմ ունի մեկ աղբյուր էներգիայի ստացման համար, դա ջուրն է: Մենք առաջարկում ենք արևի էներգիայի կիրառումը, որով հնարավոր կլինի կազմակակերպել գյուղական բնակավայրերի հելիոֆիկացումը`60% էներգախնայողությամբ”:
Ըստ գիտնականի` հելիոֆիկացումը թույլ կտա 400-800 հազար աշխատատատեղ ապահովել արդյունաբերության մեջ` արտահանմանը միտված արտադրանքի թողարկմամբ:
“Մեծ ներդրումներ են անհրաժեշտ, սակայն մենք ներսից չենք ուզում այն: Բայց ցանկանում ենք, որ ներսում ևս չխանգարեն այն աշխատեցնել: Գորբաչովի ֆոնդից պատրաստ են ներդրումներ կատարել, սակայն նշեցին, որ մինչև նախագահականից չստանան համապատասխան գրություն, չեն կատարի ներդրում”,-ասաց գիտնականը:
Վ. Համազասպյանի ներկայացմամբ` անհատական հելիոհամակարգերը թույլ կտան ստանալ հոսանք, ջուր տաքացնել և կենցաղային այլ խնդիրներ լուծել: Ներդրումներն անհրաժեշտ են 700 մլն դոլարի չափով, որը կտա նույն արդյունքը, ինչ մեկ ատոմային էներգաբլոկը, որի կառուցումը կարժենա 5 մլրդ դոլարից ավել: