Կրկին հակակարկտակայանների բացակայություն. մոտ 30-50 % վնաս Լոռու մարզում

Լոռու մարզի մի քանի գյուղերում կարկուտի հասցրած վնասները դեռ պարզ չեն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Նա հայտնեց, որ արդեն երկու օր է, որ այցելում են այդ տարածքներ, ուսումնասիրում են վնասները: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ՝ համայնքում հանձնաժողով է կազմվել՝ վնասի չափը որոշելու համար: […]