Նազարյանի նյարդերը չդիմացան. գազի գնի շուրջ քննարկումը տապալվեց /վիդեո/
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում գազի սակագնի հանրային լսումները տապալվեցին: Հավաքվածները մեծ դահլիճ էին պահանջում, ինչը հանձնաժողովը չապահովվեց:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ դահլիճային հանդիպումները համագումարների, միտինգների համար են, և ոչ թե նման քննարկումների: ”Ես խնդրում եմ հարգենք մեկս մյուսին, մենք 10-15 տարի շարունակ աշխատել ենք այս պայմանններում, և կարողացել ենք մեկս մյուսին հասկանալ”,-ասաց նա:
Նազարյանը նախ առաջարկեց քննարկումը շարունակել այլ դահլիճում, ապա աշխատանքային խումբ ստեղծել: Սակայն այս առաջարկների շուրջ ևս համաձայնություն չեկան հանձնաժողովի նախագահն ու քաղաքացիները:
Դուրս գալով շենքից, քննարկումը շարունակվեց դրսում: Այս անգամ էլ կրքերը չկարողացան զսպել Արշակ Սադոյանն ու հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ սկսեց երկուստեք լեզվակռիվը:
Նազարյանը հայտարարեց, որ ինքը դեռ կմտածի, անհրաժեշտ է հանրային լսումները շարունակել, ապա այդ մասին տեղեկատվությունը կտեղադրվի իրենց կայքում: