22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հակակարկտային կայանները համայնքի սեփականություն են. ԱԻՆ փոխնախարար

ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը այսօր ԱԺ քննարկման ժամանակ պատասխանեց նաև Հայաստանի տարածքում տեղի ունեցած կարկտահարության և դրա կանխմանը վերաբերող հարցերին:

ԱԻՆ փոխնախարարի հավաստմամբ՝ իրենք իրականացրել են բոլոր անհրաժեշտ գործողությունները, սակայն քանի որ տեղի է ունեցել աննախադեպ աղետ, հնարավոր չի եղել, որևէ ձևով  նվազեցնել վնասի ծավալները:

Հայկարամ Մխիթարյանը տեղեկացրեց, որ հակակարկտային կայանների մեծ մասը, հատկապես Զենիթ կայանները հանդիսանում են համայնքային սեփականություն և գազով լիցքավորելու և կրակելու գործառույթը ըստ էության իրականացնում են տվյալ համայնքների ղեկավարները:

Փոխնախարարը համոզված է, որ այդ կայանները արդյունավետություն են ապահովում միայն ամպերի նոր կուտակման պարագայում: Իսկ այս տարի գրանցված աննախադեպ աղետի դեպքում, նույնիսկ հազարավոր կայաններն էլ չէին օգնի: Փոխնախարարը ասաց, որ ներկա պահին մեր տարածաշրջանը ունի ընդամենը 154 հակակարկտային կայաններ և կա ևս 1 000 կայանների կարիք:

Հակակարկտային մեկ կայանի արժեքը  6 միլիոն 300 հազար դրամ, դա անցած տարի կայացած մրցույթի արդյունքում որոշված գինն է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ