21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսության նախարարությունում նախագահին ոլորտից դուրս հարցեր են ուղղվել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյուղատնտեսության նախարարություն: Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների շուրջ, լսել նաեւ դրանց լուծման ուղիների եւ ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ աշխատողների մասնագիտական տեսակետներն ու պատկերացումները: Հանրապետության Նախագահն այնուհետեւ նախարարության խորհրդակցությունների սրահում հանդիպում է ունեցել ղեկավար անձնակազմի հետ: Գյուղատնտեսության նախարար […]

“Թալանի մասին դեռ կխոսեն ” /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեցին, թե մտավախություն չկա, որ հաջորդ տարվա բյուջեն ևս հնարավոր է մսխվի:  ”Մենք հիմա խոսում ենք պետական բյուջեի նախագծի մասին, թալանի մասին մենք դեռ ժամանակ կունենանք խոսելու, այդ մասին Վերահսկիչ պալատն է վերլուծություն ներկայացնում, ստուգող մարմինն է ներկայացնում: Ես ստուգող մարմին չեմ, այն մարդը չեմ, որ […]

” Գրանտ են լափում…”. “Փակ շուկայում” կբնավորվեն /վիդեո/

Քիչ առաջ Մաշտոցի պուրակից մեկնարկեց “Փրկենք հուշարձանները օլիգարխից” նախաձեռնության երթ-ակցիան՝ ի պաշտպանություն Երեւանի թիվ 1 շուկայի: Henaran.am-ի հետ զրույցում շարժման աջակից Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ համոզված է տարածքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը ի վերջո տեղի կտա համաժողովրդական պահանջին: “Մոտ օրերս ակցիայի մասնակիցները կբնավորվեն շուկայի տարածքում եւ թույլ չեն տա, որ շինարարությունը շարունակվի”,-ասաց նա: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ, […]

Իսկ ես ո՞վ եմ, որ դա հարցականի տակ դնեմ. Շ. Ֆյուլե

”Խոսքը գնում է ոչ թե այն մասին, թե ինչ է տվել Ռուսաստանը, որ մենք միանանք Մաքսային միությանը, այլ խոսքն այն մասին է, որ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և դրա մասին է խսում նախագահների հայտարարությունը /Սերժ Սարգսյանի եւ Վլ. Պուտինի-հեղ./: Մենք  Արևելյան գործընկերության նախաձեռնության բանակցային գործընթացի սկզբից և դրանից առաջ ասել ենք, որ պատրաստ […]

Հայաստանն այլևս ի վիճակի չի լինելու նախաստորագրել այն համաձայնագիրը, որի շուրջ բանակցել ենք երեք ու կես տարի. Շ Ֆյուլե

Արևելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում այսօր պատվիրակությունների ղեկավարները հանդիպեցին լրագրողների հետ:  ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ ինքն այստեղ բաց մտքերով է եկել, ապա հայտարարեց. ՛՛Հայաստանն այլևս ի վիճակի չի լինելու նախաստորագրել այն համաձայնագիրը, որի շուրջ բանակցել են երեք ու կես տարի՛՛: Նա շեշտեց, որ Եվրոպական միությունը մեծ հետաքրություններ ունի հիմնվելով առկա […]

՛՛Հյուսիս-հարավ՛՛ ճանապարհահատվածի շինարարությունից դեռ գոհ չեն

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցին՝ ինչ ընթացքում է ՛՛Հյուսիս-հարավ՛՛ միջպետական ճանապարհահատվածի կառուցումը: “Հյուսիս-հարավում, եթե հիմա դուք նկատել եք, աշխատանքները սկսվել են: Արտաշատում եւ Աշտարակում, մոտավորապես օրական 500 մետր կարողանում ենք բետոնացնել, խոստացել են, որ հունի մեջ ընկնելուն պես կկարողանան օրական 700-800 մետր բետոնացնել: Աշխատանքներից ամբողջապես գոհ չենք, կան […]

Կառավարությունն անցնում է 2014 թ. բյուջեի քննարկմանը

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության  ներկայացրած ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի  խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները պետք է մեկ շաբաթ ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկություններ ՛՛ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ: Որոշվել է ս.թ. սեպտեմբերի 17-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Ըստ […]

ԱԷԿ-ին միջուկային նյութերի արտահանման լիցենզիա տրվեց

Այսօր Կառավարության նիստին որոշում ընդունվեց միջուկային նյութերի արտահանման լիցենզիա տրամադրել ՛՛Հայկական ատոմային էլեկտրակայան՛՛ ՓԲԸ-ին: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ատոմակայանում գտնվող միջուկային վառելիքին, որոնք ներկրվել են Հայաստան դեռևս 1977-1987թթ-ին: ՛՛Սրանք ունեցել եք տեխնիկական դեֆեկտներ, հնարավոր չի եղել օգտագործել, մինչև հիմա գնվում են ատոմակայանում: Բավական մեծ խնդիր են ներկայացնում […]

Գազը կէժանանա՞.Չորրորդ իշխանություն

Օրերս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանին մատակարարվող գազի գինը կհաշվարկվի 1000 խմ-ն 189 դոլարով։ Սա նշանակում է, որ նախարարը հայտարարեց, թե գազի գնի փոփոխություն չի լինի, այսինքն այն ոչ կթանկանա, ոչ էլ կէժանանա։ Չնայած սրան՝ եղան լրատվամիջոցներ, որոնք հրապարակեցին, թե գազի գինը իջնելու է։  “Չորրորդ […]

Արագած Ախոյանը չի հերքում՝ ընտանիքը բիզնես ունի /վիդեո/

՛՛Մեկնաբանելու ոչինչ չունեմ, քանի որ չգիտեք՝ ինչու այդ ազգանվան մենաշնորհը ոմանք պատկերացնում են՝ մենակ իմն է, չեն պատկերացնում, որ ես ունեմ եղբայրներ, հարազատներ: ՛՛Սպիտակ տնակ՛՛ ընկերությունը պատկանում է իմ հարազատ եղբորը՝ Ստեփան Ախոյանին, բացի հարազատական եղբայրական լիենլու փաստից ոչ մի կապ չունենք տվյալ կազմակերպության հետ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագախ Ախոյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի