19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՄՄ-ին միանալը՝ նոր պատերազմի սկիզբ

”Մաքսային միությունը տնտեսական կառույց չէ,  այն ռազմաքաղաքական, քաղաքական ու աշխարհաքաղաքական միություն է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի  անդամ Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա՝ մի քանի տարի շարունակ բանակցություններ է վարվում Եվամիության հետ, և մեկ օրում որոշում ընդունել, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, միայն կարող է  նշանակել, որ Հայաստանի նկատմամբ սպառնալիք է եղել: ՛՛Ռուսաստանի ճնշումն անսպասելի էր մեր քաղաքական դաշտի համար, բայց անսպասելի չէր այն ուժերի համար, որոնք տեր ու տիրական են Հայաստանին: Այն, որ ստորագրվել է ՄՄ-ին անդամակցելու փաստաթուղթ,  եղել է Միացյալ նահանգների ազդեցության տակ, և մենք ունենք իշխանություն, որն ամբողջովին ԱՄՆ-ի կառավարման տակ է՛՛,-նշեց Մանուչարյանը:

Վերջինս համոզված է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը նոր սկսված պատերազմի սկիզբն է: ՛՛Պայքարն ավարտված չէ, հիմա գնալու է ուժերի կուտակման գործընթաց, Ամերիկան փորձելու է նորից Հայաստանը մտցնել ԵՄ-ի մեջ, որովհետև ԵՄ-ն Միացյալ նահանգների Եվրոպան կառավարելու համակարգն է: Մենք պետք է շատ ուշադիր լինենք, Եվրոպան մեզ համար շատ կարևոր ուղղություն է, բայց պետք չէ դա խառնել Եվրամիության հետ՛՛,-ասաց նա:

Իսկ ինչի է բերելու այս ամենը հարցին, Մանուչարյանը պատասխանեց. ՛՛Ամենահավանականը լինելու է այն, որ մենք նոր Հայաստան ենք ստանալու, ազատամարտիկների էսպիսի պայքարը լավ հնարավորություն է ստեղծել դրա համար, կարծես թե քաղաքական ուժերը, որոնց հետ ազատամարտիկներն ինտենսիվորեն կապի մեջ են, հակում ունեն  փորձելու միասնական լուծել այս իրավիճակը՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ