՛՛Բոմժ դառնալու ժամանակը՛՛. Չորրորդ իշխանություն

Հայաստանը օլիգարխների պակաս չունի, ընդ որում՝ այդ խավում ընդգրկված են ե’ւ ծայրահեղ անգրագետները, ե’ւ տգետները, ե’ւ հավատացյալ օլիգարխները, ե’ւ սրանց համեմատությամբ քիչ թե շատ կրթություն ունեցողները: Իրականում հայաստանյան օլիգարխներից որեւէ մեկն այդպես էլ մինչեւ այսօր ծպտուն չի հանել Մաքսային միության մասին, կարծիք կամ դիրքորոշում չի հայտնել, թե սկսված գործընթացը կոնկրետ իր բիզնեսի վրա ինչպես կանդրադառնա: […]