Բագրատյանն ասում է՝ ով, ով է /վիդեո/
՛՛Ռուսներն ասացին՝ մենք հո ձեր համբալը չենք, որ գանք ձեր երկրի սահմանները պահենք, դուք գնանք Եվրոպա տնտեսական համագործակցության՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Մաքսային միությանն անդամակցելու մասին, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ ինքն այս մասին խոսում էր դեռ փետրվարին, նույնիսկ բանավիճելու էր հրավիրել նախագահին ու Րաֆֆի Հովհաննիսյանին: ՛՛Ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Րաֆֆի Հովհանիսյանը չեկան դեբատների՝ ասելով թե քաղաքում չէին, բայց խաբում էին: Ես ասացի Րաֆֆիին, որ մի քիչ շատ տոկոս է հավաքել, բայց եկեք խոսենք, ով ով է իրականում:
Մի հատ ժպտալով չի, բաևելով չի՛՛,-հավելեց նա:
Բագրատյանի խոսքով՝ վարչապետի հայտարարությունը, որ Հայաստանը չի կարող Մաքսային միությանը միանալ, քանի որ ընդհանուր սահման չունենք, հիմարություն է: Անդրադառնալով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությանը՝ նա նշեց. ՛՛Ռուսների մոտ էլ արդեն տպավորություն ունենք, որ ցանկացած պահի կարող ենք գցել, ես նույնիսկ զարմացած եմ, այդպիսի քաղաքականություն չեն անում՛՛:
՛՛Մեր մեջ ասած Ռուսաստանի համար շատ չի… Հայաստանի Մաքսային միություն մտնելը թութք է՛՛,-կատակով ասաց նախկին վարչապետը:
Նրա կարծիքով՝ հիմա նախագահ Սերժ Սարգսյանը պետք է համարձակություն հավաքի ու այդ հարցը դնի ռեֆերնդումի, որպեսզի ժողովուրդը որոշի, թե Մաքսային միության անդակամցություն պետք է, թե ոչ:
Իսկ թե ինչ կտա Հայաստանին Մաքսային միության անդամակցությանը, դիտեք՝ տեսանյութում: