29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս հարցի պատասխանը կարող է տալ միայն Սերժ Սարգսյանը

՛՛Հայաստանի անդամությունը Մաքսային միությանը կորցրած հնարավորություն է: Հիմա բոլորի համար պարզ է, որ մտնելով Մաքսային միության շարքերը` կորցնում ենք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շանսերը: Անսպառ են այն հնարավորությունները, որ կունենար Հայաստանը ԵՄ-ի հետ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Նա նշեց, որ Մաքսային միությունը մի գոտի է, որտեղ մաքսային խոչընդոտներ չկան և գոյություն ունի մաքսային ընդհանուր սահման: ՛՛Հիշեք՝ Մաքսային միության այդ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Այդ մարմինը դառնալու է Հայաստանի հանրապետության տնտեսական բյուրոն, իսկ Վիկտոր Խրեստենկոն դառնալու է ՀՀ-ի տնտեսական Աստված, ինքը պետք է որոշի՝ որ ապրանքն ինչ մաքսային տուրք է ունենալու, ու այստեղից է հաշվելու սրա օգուտը՛՛,-նկատեց Իգիթյանը:

Նա հայտնեց, որ հայտնի տնտեսագետ Աշոտ Թավազյանը ներկայացրել է լուրջ թվեր, որ Մաքսային միությանը միանալու դեպքում 0.2-0.3 % տնտեսական զարգացում կարող է լինել:  Իսկ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն, ըստ նրա, տնտեսական մեծ հաջողությունների կբերեր: ՛՛Խոսքը մեր ապրանքը Եվրոպայում վաճառելու մասին չէ, այլ կկարողանայինք Հայաստանում արտադրել ցանկացած ապրանք, որ արտադրվում է Եվրոպայում՛՛,-շեշտեց նա:

Բանախոսի համար անհասկանալի է, թե ինչ եղավ, ինչու նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը:

՛՛Այս հարցի պատասխանը կարող է տալ միայն Սերժ Սարգսյանը, ի՞նչ ճնշում գործադրվեց Հայաստանի վրա, տնտեսական ճնշում չէր կարող, ի՞նչ եղավ,  քաղաքական սպառնալիք չեմ տեսնում:

Ռազմական առումով միակ երկիրն ենք, որ ունենք կանոնակարգված ռուսական բազայի ներկայություն: ՀԱՊԿ-ի անդամ ենք ու այն, ինչ Ռուսաստանն ասում է, անում ենք. զենք է մատակարարում Ադրբեջանին ու այդ մասին Հայաստանի իշխանությունը լռում է՛՛,-եզրափակեց Հովհաննես Իգիթյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ