Սփյուռքահայ գործարարը դատի է տալիս Հայաստանի կառավարությանը

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը հայց է ներկայացնում ԱՄՆ-ում գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն /ICSID/ ընդդեմ ՀՀ կառավարության: “Հենարան” մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ գործարարն ԱՄՆ-ից տեսակապի միջոցով այս մասին տեղեկացրեց լրագրողներին։ Նա նշեց, որ թեեւ դա իրեն ցավ է պատճառում, սակայն ինքը չի վստահում ՀՀ իրավական համակարգին: “Ես կառավարությունից պահանջելու եմ […]