12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Երկիրը խաղատուն կդարձնեն

Հունվարի մեկից ուժի մեջ է մտնելու նոր օրենք, որով արգելվելու է կազինոների գործունեությունը բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը և տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Այվազյանը  նշեց, որ օրենքով նախատեսված է, որ խաղատներ կարող են բացվել միայն  Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի համայնքներում: Սակայն սա միակ պայմանը չէ: Ինչպես հայտնեց Այվազյանը,  յուրաքանչյուր ոք կարող է խաղատուն բացել, եթե այդ ոլորտում 40 միլիարդ ներդրում իրականացնի:  Խաղատուն կարող է լինել նաև ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանի շուրջ, որտեղ ստեղծվել է ազատ տնտեսական գոտի:

Վարդան Բոստանջյանը ժամանակին դեմ է արտահայտվել այս օրենքին: ՛՛Դեմ էի, քանի որ ազատական այս հարաբերությունների սկզբնական փոլում եկամուտների բևեռացում է լինում, ու բավարար զանգված ունենում է չհիմնավորված մեծ հարստություն:

Իհարկե, պետք է մտածել այդ եկամուտները բերել ու ավելի նպատակահարմար օգտագործել, բայց ստացվում է, որ օտարերկրյա մեծ փողեր ունեցողները այդ հնարավորությունից օգտվելով՝ քո երկիրը կարող են դարձնել խաղատուն՛՛,-բացատրեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ