Ուկրաինայի դեպքում էլ նույն գործոններն ազդեցին
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Ուկրաինայի վրա էլ ազդեցություն ուենցան այն նույն գործոնները, որոնք որոշիչ էին Հայաստանի համար: ՛՛Մոտավորապես Հայաստանի նման նույն երևույթները կարելի է դիտարկել նաև Ուկրաինայի վրա, որ որոշում ընդունեցին, որ Վիլնյուսում փաստաթուղթ չեն ստորագրելու, բայց դա նշանակում է, որ Ուկրաինան ինչ-որ չափով սառեցնում է համագործակցության գործընթացը՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Վերջինիս ներկայացմամբ՝ Եվրոպան ինչ-որ ծրագրեր առաջարկեց, որի հետ համաձայնեցին Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, իսկ եթե Հայաստանը որոշի չսառեցնել ԵՄ-ի հետ համագործակցությունը, ապա նա պետք է վաղը ասի Եվրոպային, թե ինչ է ուզում: ՛՛Ցավում եմ, որ մենք սառեցրինք համագործակցությունը, նույնիսկ Ուկրաինայի որոշումից հետո, քանի որ այն երկրները, որոնք կշարունակեն աշխատանքները ԵՄ-ի հետ, կշահեն և ավելի զարգացած կդառնան՛՛,-կարծում է նա: