19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եվրոպայի բացն էր նաև

 ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կողմ է Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Այս մասին նա խոսեց այսօր ասուլիսում: Սակայն Սարգսյանը կարծում է, որ նախքան այդ որոշումն ընդունվելը պետք է լինեին քննարկումներ քաղաքական ուժերի ու հանրության հետ: Բացի այդ Հայաստանը չպիտի նաև տարիներ շարունակ բանակցեր ԵՄ-ի հետ:

՛՛Հայաստանն իրավունք չուներ այդքան խաղերի մեջ մտնել ԵՄ-ի հետ՝ լավ հասկանալով, որ գոյատևում է մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է՛՛: Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ պետք էր ազնիվ լինել նաև ԵՄ-ի հետ: ՛՛Հանրապետականները կվտանգվեին, եթե չմիանային Մաքսային միությանը՛՛,-նշեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Ուկրաինան ևս չի ստորագրելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, ապա Սարգսյանը կարծում է, որ ՌԴ-ի կողմից ճնշումներ եղել և նա դա բնական է համարում: 

Հարցին, թե Եվրոպայի բացը չէ, որ Հայաստանն ու Ուկրաինան կես ճանապարհից հետ կանգնեցին, նա պատասխանեց. ՛՛Եվրոպայի բացն այն է, որ երբ նա սկսեց համագործակցությունն ու չառաջարկեց անվտանգության երաշխիքներ, նա պիտի գիտակցեր, որ բարեկեցիկ տնտեսական ապագա, թե անվտանգություն երկրընտրանքում մենք պիտի ընտրեինք անվտանգությունը: Բայց եվրոպական մեր գործընկերները հավանաբար չափից դուրս ինքնավստահ էին, իշխանությունները նրանց տվել էին երաշխքներ՛՛,-ընդգծեց Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ