19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե կառավարությունը ճիշտ աշխատեր

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգը բավական առաջադիմական մոդել է, նման համակարգ կիրառվել է տասնյակ երկրներում և իր արդյունքները տվել է: ՛՛Այս մոդելը առաջարկվել է Չիլիում և հենց այստեղից էլ շատ բաղադրիչներ են վերցրել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետը: Համակարգի կիրառման հիմնական խնդիրը նա համարում է այն, որ Հայաստանում վստահությաուն չկա:

 Ինչ վերաբերում է այս համակարգի դեմ պայքարին, ապա նա շեշտեց, որ եթե հասարակությունը ընդվզի, ապա պետությունը չի կարող հաշվի չառնել իր հասարակության կարծիքը: ՛՛Հասարակությունն է, որ օրենք է ձևավորում: Եթե հասարակությունը դիտորդի դերում լինի ամեն ինչ էլ կարող են մեզ պարտադրել՛՛: 

Անդրադառնալով կառավարության գործելակերպին՝ Մանասերյանն ընդգծեց, որ ճիշտ գործելաոճի դեպքում տնտեսական աճը կարող է հասնել անգամ 30% աճի:  ՛՛Իրականում ՀՀ-ի տնտեսությունը ոչ թե աճում է, այլ վերականգնվում է, իսկ վերականգնողական տեմպերը թույլ են՛՛,-նկատեց նա: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ