19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գալուստ Սահակյանը մտահոգվելու խնդիր ունի

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը վստահ է, որ պարտադիր կենսաթոշակային համակարգի կիրառումը կնշանակի մտնել քաղաքացու գրպանն ու փորձել ամեն գնով այնտեղ մնալ: ՛՛Մշտապես ականատեսն ենք լինում, թե ինչպես է բյուջեն թալանվում, ժողովուրդը չի մտածում՝ ինչ է լինելու իր հետ 63-ից հետո, այլ մտածում է՝ ինչպես գոյատևել այսօր՛՛,-ասուլիսում ասաց Սարգսյանը:

Դիտարկմանը, թե Գալուստ Սահակյանը պնդում է, որ այս համակարգի շնորհիվ ապահով ծերություն կունենանք, ապա Սարգսյանն արձագանքեց. ՛՛Գալուստ Սահակյանը մտահոգվելու խնդիր ունի, ինքն անցել է այդ տարիքին ու երևի հասկանում է նրանց՛՛: 

Պատգամավորը քննադատեց նաև հայաստանյան դատական համակարգը՝ նշելով, որ ոչ ոք չպիտի միամիտ գտնվի ու հավատա, որ վերանշանակումները ինչ-որ բան կփոխեն այս համակարգում: ՛՛Գլխավոր դատախազի, դատավորների փոփոխությամբ մեր երկրում ինչ-որ բան հնարավոր չէ փոխել դատական համակարգում ու օրենքի դաշտում, պետք է հիաթափեցնեմ:

Նորնշանակ դատախազը ոչնչով չի տարբերվում Աղվան Հովսեփյանից, ավելի երիտասարդ ու քաղաքակիրթ տեսակն է: Չկա անկախ գլխավոր դատախազ, ամեն կարգի որոշումները դատարանների մասով ուղիղ իջնում է վերևից՛՛,-եզրափակեց ՀԱԿ պատգամավորը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ