03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ադիբեկյանն իրեն նվաստացած կզգա

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կողմ է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, սակայն կարծում է, որ համակարգը պիտի նախօրոք ներդրվեր փորձարկման ու դրվեր քվեարկության: ՛՛Մեծ մոտ այս համակարգի բարոփոխողները գիտակցում են, որ հայն այն անձն է, ով նախընտրում է  գումարը պահել բարձի տակ, ու բանկում գումար պահելը վիրտուալ հարստություն է համարում, որին երբեք չի վստահում իր ժառանգական հիշողությամբ՛՛,-այսօր […]

Մասնակցել է գյուղնախարարը

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2014 թվականի հունվարի 16-18-ը մասնակցել է Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում անցկացված Պարենի եւ գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին, որին մասնակցել են աշխարհի 72 երկրների գյուղատնտեսության նախարարներ: Ֆորումի մասնակիցներն անդրադարձել են զարգացող երկրների մանր գյուղացիական տնտեսություններին ներդրումներով ապահովելու գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերին, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում ներդրումների նոր հնարավորությունների եւ մոտեցումների անհրաժեշտության […]

Բնական գազի հետ օդի խառնումը` պայթունավտանգ

 “ՀայՌուսգազարդ”-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ հանրության մեծ մասը անակնկալի է եկել այս ամիս գազի վարձավճարի ամսեկան չափը ճշտելուց հետո: “Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ բնակչության կողմից գազի սպառումը զգալիորեն ավելացել է և դա պայմանավորվում է եղանակային պայմաններով: Բոլորս էլ գիտենք, որ դեկտեմբերը` բավականին ցուրտ էր: Եթե 2012 թվականին […]

Առաջիկայում ձվի դեֆիցիտ չի լինի

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ տոնական օրերին ձվի դեֆիցիտ չի եղել, սակայն դեկտեմբերի 29-ին և 30-ին եղանակային պայմանների պատճառով մեքենաները չէին կարողանում մատակարարել: ”Դեկտեմբերի 15-17-ից սկսած սպառման ծավալների կտրուկ աճ եղավ, արդեն դեկտեմբերի 20-ից սկսած վաճառվում էր մեկ ու կեսից մինչև երկու մլն ձու”,-ասաց […]

Շանս կա Գինեսի ռեկորդի

”Դեռևս ՀԱԿ-ում հարկ եղավ վերլուծել և վեր հանել պարտադիր կուտակայինի հայկական տարբերակի թերությունները։ Հետագայում, ԱԺ-ում, քայլ առ քայլ վեր հանվեցին ստերը. գործի մեջ դրված տարբերակը որևէ լուրջ աղերս չունի ռուսական, էստոնական ու չիլիական տարբերակների հետ (սա էլ վերջերս պարզ դարձավ)։ Ուրախ եմ, որ այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ հասարակությունը հասկացել է, թե ինչ այլանդակ […]

ՀՀԿ-ն կսատարի՞ Քոչարյանի վերադարձին

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները որակում է էմոցիոնալ: ՛՛Նա չէր կարող ոչ պատեհ ժամանակաշրջանում հայտ ներկայացներ քաղաքականություն, եթե նույնիսկ արել է, ապա վրիպել է, դա իր ոճը չի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալեքսանյանը: Վերջինս նշեց, որ եթե նույնիսկ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, ապա  անպայման չի, որ հենց նախագահ դառնալու ցանկություն ունի: […]

Անտեղի արդարացումներ. Ֆինանսների նախարարությունը մանրամասնում է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում արձանագրված խախտումների կապակցությամբ տարածած պարզաբանման մեջ ներկայացված փաստերը և արված հարցադրումները չեն արտացոլում ողջ իրականությունը, ուստի իրավիճակը հստակեցնելու նպատակով անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել. Ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ բյուլետենի գումարը, վճարում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ ՊԵԿ-ի ներկայացրած վճարման պահանջի հիման վրա։ Վճարման այդ պահանջը ՊԵԿ-ը ձևավորում է տնտեսվարող […]

Մի քանի հետաքրքիր փաստարկ

Սոցցանցերում շարունակվում է Հայաստանի Մաքսային միությանն անդամագրվելու շուրջ քննարկումները: Հայկ Թամրազյանն այս առնչությամբ գրում է. ”Ընդամենը մի քանի ամիս առաջ Մաքսային միության թեման թոփ թեմա էր համարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում: Լինում էին տարատեսակ քննարկումներ, տարբեր մակարդակի և հայացքներ կրող քաղաքական, հասարակական գործիչների կողմից, սակայն հարկ է նշել, որ սկզբունքորեն այդ քննարկումներն ուղեկցվում էին ոչ թե […]

Չենթարկվեցին Օսիպյանին /վիդեո/

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հանրահավաքի ավարտին հրապարակվեց ՍԴ –ին ուղղված հայտարարության տեքստը, ըստ որի՝ պահանջվում է չեղյալ հայտարարել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, իսկ մինչ այդ կասեցնել ամբողջ հաակարգի կիրառումը: Հանրահավաքից հետո մեկնարկեց երթ դեպի Սայաթ-Նովա, ապա Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ: Երթի նպատակն է քաղաքացիներին իրազեկել համակարգի թերությունների մասին: Աբովյան փողոցում Երևանի փոխոստիկանապետ […]

Կարգախոսների կռիվ հանրահավաքին. Լեւոնի ՛՛պայքար- պայքարը՛՛ չաշխատեց

՛՛Սա իրականում ոչ թե բարեփոխում է, այլ թալան՛՛,-Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինս դիմեց ժողովրդին. ՛՛Մենք կարո՞ղ ենք արդյունք վստահել պետությանը՛՛: Հնչեց ՛՛ոչ՛՛ պատասխանը: Ապա Զուրաբյանը հռետորական հարց ուղղեց, թե արդյոք Հայաստանում կա մի միամիտ, ով կարծում է, որ այդ ֆոնդերը, որոնք պետք է հավաքեն կենսաթոշակները, բարեփոխիչներ են: ՀԱԿ պատգամավորը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի