28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավիաընկերությունները չեն ցանկանում մտնել հայկական շուկա

”Մենք հայկական ավիափոխադրողներին առաջարկեցինք շուկա, բայց բացի ”Էյր Արմենիայից”, որևէ այլ առաջարկ չի եղել: Չկա այլ ավիաընկերություն, որը ցանկություն հայտնած լինի մտնելու հայկական շուկա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: 

 Վերջինս կարծում է, որ դրական փոփոխություն կլինի ոլորտում, եթե  ավիափոխադրողների թիվն ավելանա: Սակայն քանի որ բիզնեսի առումով ներդրումը մեծ է, ազգային ավիափոխադրողները ցանկություն չունեցան մտնելու շուկա:

”Շուկայի ազատականացումը միայն Մոսկվայի գների վրա է մեծ ազդեցություն ունեցել՝ էժանացել է”,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է ”Արմավիային”, ապա Մովսեսյանն ասաց, որ այդ ընկերության պարտավորությունների հետ կապված իրենք իրավասություն չունեն, և տեղյակ չեն, թե դեռևս որքան պարտք ունի աշխատակիցներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ