Նոր ճանապարհը հակառակորդի առաջին հենակետից մոտ 300 մետր հեռու է
՛՛Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհն ամբողջությամբ փակ չէ` այս պահին երթեւեկում են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանը:
Խոսելով կառուցվող նոր ճանապարհի մասին՝ ՀՀ ՊՆ Զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը ասաց, որ այն հակառակորդի առաջին հենակետից մոտ 300 մետր է հեռու.
՛՛Նոր ճանապարհի շինարարական աշխատանքները սկսվել են անցյալ տարի, իսկ այս տարի հունվարի 3-ին շարունակվել են: Հողային աշխատանանքների 70 տոկոսը կատարվել է: Իջեւանի Ճանշինն ամեն ինչ անում է, որպեսզի ճանապարհը ժամանակին հանձնվի շահագործման: Ճանապարհը հեռու է կրակակետերից, եւ սրա շնորհիվ ապահովվում է աշխատողների անվտանգությունը՛՛,-ասաց ՀՀ ՏՆ Տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը:
Նա նշեց, որ կառուցվող շրջանցիկ ճանապարհի երկարությունը 3.2 կմ է: Շահագործման կհանձնվի մայիսի վերջին:
՛՛Նշված այընտրանքային երկու ճանապարհները` Բերդ-Ճամբարակն ու Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջևանը, սպասարկվում են ձմռանը: Այս պահին վերակառուցման գումար նախատեսված չեն: Այդ երկու ճանապարհները հնարավոր է վերանորոգել, բայց Պառավաքար-Վազաշեն ճանապարհը: Ճանապարհները բարվոք վիճակում չեն, բայց անցանելի են՛՛,հավելեց նա: