02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի մոտ քննարկվել է “ճանապարհային քարտեզի” միջոցառումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության “ճանապարհային քարտեզով” նախատեսվող միջոցառումների կատարման ընթացքի եւ քայլերի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որեւէ շեղում սահմանված ժամանակացույցից, […]

Բյուջեի կատարողականը՝ թվերով

2013 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 967.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 901.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 89.9%‑ով եւ 84.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը: 2012 թվականի 11 ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում 15.1%-ով (126.7 մլրդ դրամ)` նախորդ տարվա 10.8%-ի (82.3 մլրդ […]

Հունվարի 18-ի հանրահավաքը մայդան կդառնա՞

Հունվարի 18-ին Պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգի դեմ կայանալիք հանրավաքի նախաձեռնողն ի սկզբանե եղել են համակարգի դեմ պայքարող նախաձեռնության անդամները: Ապա նախաձեռնության որոշմանը դրական են արտահայտվել նաև խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը: Այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում այս հանրահավաքի մասին խոսեցին ”Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը և ՛՛Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՛՛ քաղաքացիական […]

”Իրար գզում են, թող գզեն”

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռակա բանավեճին: ”Առաջին հայացքից թվում է, թե ես չէ, որ պետք է այս պահին խառնվեմ ՀՀ երկրորդ նախագահի և վարչապետի ”բանավեճին”։ Երկուսի իմ և քաղաքական, և տնտեսական ընդդիմախոսն եմ։ Համարում եմ, որ երկուսն էլ […]

Մաքսային միությանը միանալը միայն Հայաստանից չէ կախված

”Այն պաշտոնական փաստաթուղթ է և մեր փաստաթուղթը չէ: Այն հաստատված է եվրասիական կոմիտեի կողմից և ավելի շատ իրենց հրապարակելու խնդիրն է”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ի պատասխան հարցի, թե երբ կհրապարակվի Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհային քարտեզը: Հարցին, թե ինքը վստահ է, որ ի վերջո Հայաստանը կանդամակցի Մաքսային […]

Վարչապետի խոսքը հանրապետական խմբակցության պատգամավորների մասին էր

Կառավարության նիստում քննարկվել է ՛՛Գովազդի մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը  փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար: Վարչապետ […]

Լարված տարի է սպասվում

Այսօր կայացավ Կառավարության  2014 թվականի անդրանիկ նիստը: Նախապես վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց բոլորին Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բոլորին արդյունավետ աշխատանքային տարի: Տիգրան Սարգսյանը նկատեց, որ արդեն հաստատված են բոլոր գերատեսչությունների 2014թ-ի գերակա խնդիրները, որոնց շուրջ վերջիններս պետք է աշխատեն: Նա հորդորեց այս ծրագրերն ու խնդիրները ներկայացնել ԶԼՄ-ներին ու  հասարակությանը, որպեսզի վերջիններս կարողանան վերահսկել […]

Կենսաթոշակները բարձրացվել են

Երեկվանից հանարապետությունում սկսվել է 2014թ.-ի հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը: Կենսաթոշակները կվճարվեն բարձրացված չափերով: Այս մասին հայտնում են Սոցիալական ապահովության պետական ծառայությունից։ Ծառայությունից հայտնում են, որ կենսաթոշակի չափի հաշվարկման նոր կարգին կարելի է ծանոթանալ Սոցիալական ապահովության պետական ծառայության կայք էջի “Կենսաթոշակի հաշվիչ” բաժնում՝ http://www.ssss.am/arm/calculator/: Կից ներկայացվում են նաեւ կենսաթոշակի չափերը ըստ ստաժի տարիների մինչեւ 2014 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի