Վերականգնվել է Ամասիան Գյումրիին կապող միակ ճանապարհը /վիդեո/

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի բնակիչներն այլեւս ստիպված չեն լինի օգտվել դաշտամիջյան ճանապարհներից: Բարեկարգվում եւ վերականգնվում է գյուղերը մարզկենտրոն Գյումրիին եւ արտաքին աշխարհին կապող միակ՝ Ամասիայից Բերդաշեն տանող ավտոճանապարհը: Տարիներ շարունակ դաշտամիջյան ճանապարհով երթեւեկող տեղի բնակիչների համար այս ճանապարհի վերակառուցումն անչափ սպասված էր: Աշխատանքների 90 տոկոսից ավելին կատարված է: Ճանապարհի առաջին կմ-ում իրականացվել են ասֆալտապատման, հաջորդ […]