09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

՛՛Միակ աղբյուրը գործարարությունն է՛՛

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Կառավարության ծրագրի քննարկմանը ասաց, թե ծրագրում առանցքային դերը հատկացված է մարդուն: ՛՛Այս համատեքստում զարգանալու է տնտեսական զարգացման քաղաքականությունը, որը կոչված է երաշխավորելու՝ առաջին հերթին տնտեսական աճի ձևավորման գործընթացում հասարակության հնարավորինս լայն ընդգրկում։ Հնարավորինս խրախուսվելու է ձեռներեցությունը՝ հնարավոր բոլոր միջոցներով և մակարդակներով՛՛,-նշեց նա։ Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, թե պետության կայացման և ձևավորման միակ աղբյուրը գործարարությունն է։

Այս առումով նախարարը նշեց, թե կոնկրետ առաջարկում են տարատեսակ լիցենզիաների ու թույլտվությունների համակարգը դիտարկել ոչ միայն բյուջետային մուտքեր ապահովելու միջոց, այլ նաև հասարակության անվտանագության ապահովման միջոց։

Փոքր ձեռնարկությունների խնդիրն, ըստ նրա, քաղաքական հարց է։ ՛՛Նրանց նկատամամբ որոշակի պարզեցումներ կլինեն, երկարատև տնտեսական միջավայր և ընդհանրապես աջակցություն հատկապես սահմանեմրձ հեռավոր շրջաններում՛՛,-խոստացավ նա։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ