10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ճիշտ չէ անտեսել ոռոգվող հողերի տարեցտարի ավելացող քանակը. վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի լիագումար նիստում ելույթ է ունեցել, որի ժամանակ մասնավորապես ասել է. «2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից ռուբլով տրանսֆերների ծավալը թեև աճել է, սակայն դոլարային արտահայտությամբ, հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը, այն կրճատվել է շուրջ 470 մլն ԱՄՆ դոլարով: Ակնհայտ է, որ այս զարգացումները չէին կարող ազդեցություն չունենալ բնակչության սպառման վրա, […]

Մեր տարածաշրջանն այսօր ավելի բարդ իրավիճակում է. Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի լիագումար նիստում ելույթ է ունեցել, որի ժամանակ մասնավորապես ասել է. «2014 թվականի վերջից մեր տնտեսությունը հայտնվեց տարածաշրջանային նոր զարգացումների ազդեցության ներքո: Ներկայիս արտաքին մարտահրավերները, ի տարբերություն 2008-2009 թվականների մարտահրավերների, իրենց բովանդակությամբ միայն տնտեսական չեն, այլև քաղաքական կամ աշխարհաքաղաքական են: Իսկ դա նշանակում է, որ դրանք ոչ միշտ են կանխատեսելի […]

Ցանկանում ենք անկեղծ լինել. Հովիկ Աբրահամյան

«Իհարկե, կարող էինք ունենալ այլ մարտավարություն ու հավակնոտ նիշ դնել, սակայն հետո պետք է հիմնավորել՝ ինչու չկարողացանք հիմնավորել այդ ցուցանիշները, մենք ցանկացել ենք լինել անկեղծ»,- այսօր 2016 թ. պետական բյուջեի լրամշակված և փոփոխված նախագծի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ նախորդ տարվա վերջին տնտեսությունը հայտնվեց համաշխարհային տնտեսական մարտահրավերների առջև, և […]

ՀՅԴ-ԲՀԿ` բյուջետային հերոսական

Այսօր ԱԺ-ում 97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունվեց 2016 թվականի բյուջեի լրամշակված ու փոփոխված նախագիծը: Մինչև քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մեր գնահատականը բյուջեի վերաբերյալ հայտնի է: Աննախադեպ համեստ ցուցանիշներ են այս դեպքում, երբ կարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը կտրուկ որակապես բարձրացնելը: Եվ քանի որ լինելու են […]

Հովիկ Աբրահամյանի շռլդալից հաղթանակը

97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ` ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը ընդունեց երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը` 2016թ.-ի բյուջեի նախագիծը:Բյուջեին դեմ քվեարկեցին ԱԺ ՕԵԿ 5 հոգանոց խմբակցությունը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը, այս խմբակցության ֆորմալ անդամ Ալեքսանդր Արզումանյանը, «Ազատ դեմոկրատ» Խաչատուր Քոքոբելյանը, ՀԱԿ-ից` Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը, դեռևս ԲՀԿ խմբակցության անդամ, նորաստեղծ` «Ալյանս» քաղաքական ուժի […]

Սուքիասյանների բանկը միանում է քրեական և օֆշորային պատմություններով հայտնի «ԲՏԱ բանկ»-ին. Hetq.am

«Հայէկոնոմբանկը» միացել է «ԲՏԱ բանկ»-ին: Ալմաթի քաղաքում «Հայէկոնոմբանկը»-ի և Ղազախստանի «ԲՏԱ» բանկի ղեկավարների միջև ստորագրվել է երկու բանկերի միացման հուշագիր: Այդ մասին այսօր բանկը հայտարարություն է տարածել, գրում է Hetq.am-ը: «Ստորագրված հուշագիրը թույլ կտա երկու կողմերին սկսել բանկերի միացմանն ուղղված գործողությունները` հրավիրել բաժնետերերի ժողովներ և ստանալ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ԿԲ թույլտվությունները»,-նշված է հաղորդագրության մեջ: […]

Կհարվածի դրամին

Ռուսական ռուբլին դարձյալ արժեզրկվում է: Սա կարող է բացասաբար անդրադառնալ դրամի փոխարժեքի վրա: Զուգահեռ համաշխարհային շուկայում նվազում են պղնձի և նավթի գները: Նախօրեին նավթի գինը ռեկորդ սահմանեց վերջին տարիների կտրվածքով. մեկ բարել նավթի գինը հասավ 40դոլար 37 ցենտի:

Առանց Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի

ԱԺ նախագահը մշտապես կանոնակարգ օրենքին է հղում անում և պահանջում անջատել ընդդիմադիրների միկրոֆոնները, պատճառաբանելով, թե թեմային չվերաբերող հարց են արծարծում, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը: «Մինչդեռ բյուջեն ներկայացնում է Ֆինանսների փոխնախարարը, այն դեպքում, երբ կանոնակարգ օրենքն ասում է, որ պետք է կա՛մ վարչապետը ներկայացնի, կա՛մ էլ նրա լիազոր ներկայացուցիչ բարձր պաշտոնյան, այսինքն՝ ֆինանսների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի