10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետք է պայմաններ ստեղծել, որ մասնագետները հետ վերադառնան. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սյունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Նախագհն իր խոսքում մասնավորապես ասել է. «Մենք այս տարի արդեն կհայտարարենք մրցույթ և հաջորդ տարվա գարնանից կսկսենք մեր երկրի պատմության մեջ ամենամեծ ծրագրի՝ «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը՝ […]

Հայաստանի սպառնալիքը` 10 տարում ապօրինաբար 9.833 մլրդ դոլար է դուրս բերվել

Հայաստանից 10 տարվա ընթացքում՝  2004-2013 թթ. ապօրինաբար դուրս է բերվել 9.833 միլիարդ դոլար: Նման տվյալներ են հրապարակվել Global Financial Integrity կազմակերպության զեկույցում, որն ուսումնասիրում է կապիտալի ապօրինի արտահոսքը։ Global Financial Integrity կազմակերպությունը հաշվի է առնում երկրից ապօրինի ճանապարհով դուրս բերված միջոցները` արտահանվող կամ ներմուծվող ապրանքների հայտարարագրված արժեքի գերազանցման կամ նվազեցման միջոցով: Ինչպես պարզվում է զեկույցից, Հայաստանի […]

Գազը կթանկանա. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» անունը կրող ռազմավարությունը: Դրանում հետաքրքիր կանխատեսում կա ՀՀ-ում մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ: «Հայտնի է, որ Ռուսաստանի Համաշխարհային առևտրային կազմակերպության անդամության պայմաններից մեկն այն է, որ էներգապաշարների վաճառքը թե ներքին, թե ցանկացած արտաքին շուկայում պետք է իրականացվի հավասար շահութաբերությամբ: Այս պայմանը կատարելու դեպքում Ռուսաստանից ներմուծվող գազի […]

Հովիկ Աբրահամյանին`հետ տվեք փողերս /վիդեո/

Թոշակառու Սերյոժա Բաղոյանը նշում է, որ պետությունը իրեն չի ապահովել պատշաճ կենսաթոշակով,  և այդ պատճառով ինքը իր ծերությունը հանգիստ վայելելու փոխարեն գալիս է Կառավարության շենքի մոտ խորհրդային ժամանակներում բանկում ներդրած իր ավանդը պահանջելու: «Արդեն մեկ տարի է կանգնում եմ կառավարության շենքի դիմաց և պահանջում հանդիպում վարչապետի, Կենտրոնական բանկի նախագահի և գլխավոր դատախազի հետ: Թող պարզաբանեն, […]

Դոլարը թանկանում է, մի անհագստացեք

Դեկտեմբերի 9-ին «Բրենդ» տեսակի նավթի գինը գրանցեց կրկնակի անկում` հատելով 40 դոլարի սահմանագիծը: Սա, անշուշտ հարվածում է ռուբլու փոխարժեքին, ինչն էլ պրոյեկտվում է դրամի վրա: Ազգային փոխարժեքը շարունակում է չնչին արժեզրկումը: Թեև պաշտոնական թվերի համաձայն` մեկ դոլարն արժե 485 դրամ, սակայն երևանյան փոխանակման կետերում այն վաճառվում է 488 դրամ: Տնտեսագետները չեն շտապում բացասական կանխատեսումներ անել` համեմատականներ տանելով […]

ՌԴ մաքսային ծառայությունը նվեր է մատուցել ՀՀ-ին

Հայաստանում է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կոմլիչենկոյի գլխավորած պատվիրակությունը: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում Հայաստանին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին համաձայնագրով ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը մեր երկրի մաքսային համակարգին տրամադրել է տեխնիկական օժանդակություն` 141 տրանսպորտային միջոց, մասնավորապես «Լադա», «Ուազ», «Գազ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց կիրառումը կնպաստի մաքսային վարչարարության, հսկողական մեխանիզմների, իրավախախտումների դեմ […]

Նոր վարկ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, ստորագրել են «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով  Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ: Այս մասին հայտնում է ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի