14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է էժանացնեին. Հայկական ժամանակ

«2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը որոշվում է տվյալ ժամանակահատվածում ՌԴ Օրենբուրգի մարզում գազի գնից կախված:

Այսինքն եթե Օրենբուրգում  գազն էժանանա, ապա պետք է էժանանա նաեւ Հայաստանին մատակարարվող գազի գինը: Իրավիճակի հմայնքն այն է, որ Օրենբուրգում գազի գինը հաշվարկվում է ռուբլով, իսկ Հայաստանին վաճառվում է դոլարով: Ու քանի որ 2014-ից սկսած ռուբլին կտրուկ արժեզրկվել է, պետք է նվազի նաեւ ՀՀ-ին մատակարարվող գազի գինը:

Այսինքն եթե Օրենբուրգում 1000 խմ գազը 2014 թ. արժեր 3200 ռուբլի եւ դա 100 դոլար էր, ապա հիմա Օրենբուրգում գազը կրկին արժե 3200 ռուբլի, որը սակայն, 50 դոլար է:

Ըստ համաձայնագրում առկա բանաձեւի, ՀՀ-ին մատակարարվող գազի 1000 խմ-ն ռուբլու արժեզրկումից հետո պետք է արժենար ոչ թե 165 դոլար, ինչպես հիմա է, այլ մոտ 110 դոլար:

ՀՀ էներգետիկայի նախարարությունից այս խնդրի հետ կապված  հարցին ի պատասխան հայտնեցին հետեւյալը. «Հայաստանին մատակարարվող գազի սակագինը այս տարվա համար նվազել է 189-ից 165 դոլարի: Ինչ վերաբերում է հետագային, այդ ուղղությամբ բանակցություններ են վարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ