21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գազը կթանկանա. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» անունը կրող ռազմավարությունը: Դրանում հետաքրքիր կանխատեսում կա ՀՀ-ում մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ:

«Հայտնի է, որ Ռուսաստանի Համաշխարհային առևտրային կազմակերպության անդամության պայմաններից մեկն այն է, որ էներգապաշարների վաճառքը թե ներքին, թե ցանկացած արտաքին շուկայում պետք է իրականացվի հավասար շահութաբերությամբ:

Այս պայմանը կատարելու դեպքում Ռուսաստանից ներմուծվող գազի գինը կձգտի գազի եվրոպական գներին»,-արձանագրված է ռազմավարական այս ծրագրում: Դա նշանակում է, որ ԱՀԿ-ին անդամակցելու  պայմանների կատարման դեպքում  Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա մոտ երեք անգամ:

Ներկայումս 1000 խմ ռուսական գազը Հայաստանին է մատակարարվում 165 դոլարով, իսկ 2018 թվականից աստիճանաբար բարձրանալով ըստ նշված ծրագրի կանխատեսումների, կհասնի նախ 324 դոլարի, ապա` 460 դոլարի: Նշենք, որ Հայաստանին ռուսական գազի մատակարարման գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2018 թվականին, և չափազանց մեծ է հավանականությունը, որ կիրականանա վերը նշված ծրագրով կանխատեսվող սցենարը:

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ