09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հանուն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պահպանության

Մեկնարկվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) նոր ծրագրիը, ինչը կնպաստի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների նվազեցմանն ու կայուն կարգավիճակի ապահովմանը: Դեռեւս 2014 թ-ին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ արդեն իսկ իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ներկա վիճակի ուսումնասիրությունը: Ինչի արդյունքում  արձանգարվել է […]

Շատ լավ է

էլեկտրաէներգիայի սակագնի եւ ընդհանրապես ոլորտի խնդիրների շուրջ խոսելիս նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը լավատես է: Ասում է` ՀԷՑ-ի վաճառքի գործարքը ճիշտ է, բայց մի սխալ կա, որ էլեկտրաէներգիայի ոլորտը մենաշնորհային է: «Ես կբաժանեի 3-4 ձեռնարկության: Այնուամենայնիվ, գործող վիճակը շատ լավն է, քան ռուսների ժամանակ, որովհետեւ, ի վերջո, հայտնվել է մասնավոր սեփականատեր, որն ինքն իրենից չի գողանալու: Հոսանքի […]

Բագրատյանը գուժում է /վիդեո/

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն դաշինքով եւ հրավիրել է քաղաքական բոլոր ուժերին միանալ այդ դաշինքին: «Ազատ Դեմոկրատներ, ՀԱԿ, Ժառանգություն, Նոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր, Հանրապետություն, ՀՀՇ, եթե մեկին ասել եմ, մոռացել եմ, հազար ներողություն: Եթե այս ուժերը միավորվեն, հաղթում են պառլամենտական ընտրություններում»,- նշել է […]

Վրաստանում գազ է հայտնաբերվել. «Frontera Resources»

Վրաստանի Կախեթի շրջանում 5.3 տրիլիոն խմ բնական գազ են հայտնաբերել, այս մասին ամերիկյան «Frontera Resources» նավթագազային ընկերության ղեկավարը հայտարարել է օրեր առաջ: Վերջինիս խոսքով՝ առաջիկա 5 տարիների ընթացքում կսկսեն գազի արտահանումը, իսկ բնական գազի այդ ծավալը կվաճառվի 10 տարվա ընթացքում, որի գնորդներն ամենայն հավանականությամբ կլինեն Արևելյան Եվրոպայի երկրները, ինչու չէ նաեւ Թուրքիան: Հիշեցնենք, որ ամերիկյան […]

Եվրոն եւ ԱՄՆ դոլարը պահպանում են իրենց դիրքերը

Այսօր նույնպես նկատվել է փոխարժեքի տատանումները հայաստանյան ֆինանսական շուկայում: Փոխարժեքի բարձրացում է նկատվել միայն  ԱՄՆ դոլարի  եւ ԵՄ երկրների պաշտոնական փոխարժեք եվրոյի մոտ: Ռուսական ռուբլին ըստ ՀՀ ԿԲ-ի իջել է 2  լումայով: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 493  Եվրո 552  ՌԴ Ռուբլի 6.5

Մեքենաների վրա ապօրինի հարկեր են դրվել. Հայկական Ժամանակ

Ավելի քան 1 տարի ՀՀ հարկային մարմինները մեր քաղաքացիներից մեծ ծավալի ապօրինի հարկեր են գանձել: Սա պարզվեց երեկ ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայայի մի ուշագրավ հայտարարությունից: ԵՏՄ նախարարի ասելով, Հայաստանի այդ կառույցին միանալուց հետո Ռուսաստանից Հայաստան ներկրվող մեքենաների համար քաղաքացիներից չպետք է գանձվի ավելացված արժեքի հարկ: Այս մասին նա հայտարարել է երեկ […]

Թանկացումներ /վիդեո/

Սպառողական գները Հայաստանում հունվարին, 2015 թ.-ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 2,2 տոկոսով: ԱՎԾ գների համեմատման բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացրած տվյալներով` գնաճի աճը հունվարին հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների 5 տոկոսանոց թանկացմամբ։ Ծառայությունների գները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 0,4 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,6 տոկոսով։ Մանրամասները` տեսանյութում:  

5788 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել

Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից  ս.թ.-ի փետրվարի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 5788 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3440 տոննայի դիմաց:

Ադրբեջանում գործազուրկների մեծ մասը երիտասարդներ են

Ադրբեջանում ներկայումս գործազուրկների մեծ մասը երիտասարդներն են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սելիմ Մուսլիմովը, գրում է report.az-ը։ Նա նշել է, որ 25-ից ցածր տարիքի անձանց շրջանում գործազրկության աճի տեմպն ավելի բարձր է, քան 25-ից բարձր տարիքի անձանց մոտ: Նա ասել է, որ այդ իրավիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ գործատուների մեծ […]

Նրանց համար կարեւոր չէ «բենթլին» ինչ արժի /վիդեո/

Որքանո՞վ են վերահսկելի խանութներում զեղչերը  և ի՞նչ ազդեցություն ունեն դրանք սպառողի հոգեբանության վրա: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը վերլուծություններ ներկայացնելիս հիմնվում է բնակչության այն 80 տոկոսի վրա, որն աղքատ է, կամ աղքատության շեմին: «Տարբեր հաշվարկներով մեր երկրի բնակչության 12 տոկոսի համար կարեւոր չէ «բենթլին» ինչքան արժի, կղզիներում հանգստանալը որքան արժի: Նրանց համար բալը թանկ չէ: Նրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի