27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում կկառուցի նոր միջուկային էներգաբլոկ

ՀՀ կառավարության առաջիկա նիստում (փետրվարի 11-ին) հաստատմանն է ներկայացվել ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը:

Համաձայն ծրագրի՝ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2018թ., իսկ շահագործման հանձնումը՝ 2026թ-ին:

Նախագծի հիմնավորման մեջ հիշեցվում է, որ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրվել է «ՀՀ Կառավարության եւ ՌԴ Կառավարության միջեւ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համագործակցության մասին» համաձայնագիրը:

«Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարությանը արտահանման վարկի տրամադրման մասին» ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. փետրվարի 5-ին: Երկու համաձայնագրերն էլ ուժի մեջ են մտնել 2015թ. մայիսի 12-ից: Վերոնշյալ համաձայնագրերով՝ ՀՀ կառավարությանը կտրամադրվի 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար անհատույց միջոցներ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման նպատակով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ