08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀԷՑ-ը զգուշացնում է բաժանորդներին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 15–ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելունպատակով, հետագայում վթարներից խուսափելու համարկհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:30-13:30 Նորագյուղի 51-354 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, 13:00-15:00 Նոր Նորքի  2-րդ  զանգ.` Թոթովենցի փ. 11/1, Մոլդովական փ. 4/2, 6, 6/1, 8, 8/1, 10, 10/1 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Արմավիրի մարզի` 11:00-17:00 […]

Հացամթերքը վաճառքի կհանեն սննդի համար նախատեսված փաթեթներում. Ստեփանակերտ

Ստեփանակերտում  10 հացամթերք արտադրողներ արտադրանքը կտեղափոխեն փաթեթավորված և վաճառքի կհանվի սննդի համար նախատեսված տոպրակներում: ԼՂՀ ԳՆ ՍԱՊԾ–ից հայտնում են , որ այս օրերին Ծառայության պետը հանդիպումներ է ունենում Ստեփանակերտի հացամթերք արտադրողների հետ, ներկայացնում է սպասվելիք օրենսդրական փոփոխությունների պարագայում կատարվելիք բարեփոխումները: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ն, արդեն իսկ  10 արտադրողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի հացամթերքը […]

Դոլարը թանկանում է

Վերջին մեկ օրում հայաստանյան ֆինանսական շուկայում ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը բարձրացել է 0.19 դրամով, դառնալով՝ 496.05 դրամ, սակայն եվրոյի փոխարժեքը իջել է 1.12 դրամով՝ դառնալով՝ 560.29 դրամ: Ռուսական ռուբլու գինը մնացել է անփոփոխ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 496.05  Եվրո 560.29  ՌԴ Ռուբլի 6.25

Վարդագույն ակնոցների հետեւից

Վերջին 7 տարիներին, երբ երկրի գործադիր իշխանությունը ղեկավարում էին Տիգրան Սարգսյանը` վարչապետ, եւ Դավիթ Սարգսյանը` (տարբեր պաշտոններում), Հայաստանում տարեցտարի նկատվեց աղքատության մակարդակի բարձրացում, եւ այսօր, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այն կազմում է 33  տոկոս: Ամեն տարի, չգիտես` ինչու, աղքատության նվազեցման մասին հիշում են թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի քննարկման ժամանակ եւ հայտարարում. «Այս տարվա պետական […]

Ով է գրպանել երեխաների նպաստները. Ժողովուրդ

Տեւական ժամանակ է, ինչ մայրերը չեն ստանում մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները` 18 հազար դրամները: ՀՀ աշխատանքի եւսոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնական կայքէջից  թերթը տեղեկացել է, որ անցումային փուլի հետ կապված խնդիրներով պայմանավորված` հունվար ամսվա երեխայի խնամքի նպաստի վճարման ցուցակը վճարող կազմակերպություններին կփոխանցվի մինչեւ այս փետրվարի 10-ը: Սակայն այսօր արդեն փետրվարի […]

«Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեին հրավիրել են կոմիտե

Խմելու ջրի ջրամատակարարման ոլորտում մեկ օպերատորի մրցույթին ընդառաջ, գույքի հաշվառման, վերագնահատման և գրանցմանն առնչվող հարցերի վերաբերյալ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի  նախագահ Արամ Հարությունյանը խորհրդակցության է հրավիրել «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին: Կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կոմիտեի նախագահը «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենին հանձնարարել է բացառել գույքի որևէ օտարում, կազմել իր սպասարկման […]

Քննարկվել են հայ-չեխական տնտեսական կապերի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է չեխական պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ նման այցելությունները նպաստում են հայ-չեխական կապերի հետագա ակտիվացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Երևանում երեկ մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովը կանցնի արդյունավետ և թույլ կտա բացահայտել երկկողմ […]

Համալիրն առել էր, որ խաղատուն սարքեր /վիդեո/

Երկու տարի առաջ Մարզահամերգային համալիրն ինչպես հայտնի է տրվել էր պաշտպանության նախարարությանը, այնուհետեւ 2015 թվականին 30 միլիոն դոլարով վաճառվել ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ նորաստեղծ եւ ֆինանսական խարդախությունների մեջ խրված օտարերկրյա կազմակերպությանը: Ընկերությունը պարտավորվել էր առաջիկա չորս տարիներին կատարել եւս 100 միլիոն դոլարի ներդրում: Ընդ որում, գույքը վաճառվել էր գնահատվածից ավելի քան երկու անգամ էժան. կառույցը եւ […]

Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Արևելյան Ատրպատական նահանգ

Փետրվարի 7-ից 8-ը ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այցով մեկնել է ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգ: Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը հանդիպել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Էսմայիլ Ջաբարզադեի հետ: Հանդիպման ընթացքում Ատրպատականի նահանգապետը պատրաստակամություն հայտնել է աջակցելու Հայաստանի հետ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Իր հերթին, դեսպան Թումանյանը նշել, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին […]

Դրամը շարունակում է արժեզրկվել

Վերջին մեկ օրում հայաստանյան ֆինասական շուկայում ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը բարձրացել է 0.77 դրամով, դառնալով՝ 495.86 դրամ, բարձրացել է նաև եվրոյի փոխարժեքը 3,69 դրամով՝ դառնալով՝ 561.41 դրամ, ռուբլու փոխարժեքը մեկ օրում նվազել է 4 լումայով դառնալով՝ 6.25: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 495.86  Եվրո 561.41  ՌԴ Ռուբլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի