Հայազգի «Դոն Պիպոն»` մոսկովյան բիզնեսում /ֆոտո/
Օրեր առաջ Մոսկվայում ապամոնտաժեցին բազմաթիվ տաղավարներ, ինչի հետեւանքով հարյուրավոր մարդիկ մնացին առանց աշխատանքի։ РБК-ն լայնածավալ հետաքննություն է իրականացրել՝ կապված Մոսկվայի առեւտրային բիզնեսի հետ։ Պարզվել է, որ տաղավարային բիզնեսում մասնակցություն ուներ նաեւ Արթուր Ասատրյանը՝ «դոն Պիպո» մականունով:
Նշվում է, որ «Դանվեստա» ընկերությունը Մոսկվայում 142 կրպակ ուներ: Ընկերությունը ստեղծվել է 1990-ականների սկզբին։ Այսօր ընկերության միակ սեփականատերը համարվում է գործարար դոն Պիպոն: Նշվում է, որ 2013 թվականին Իտալիայի իշխանությունները նրա նկատմամբ հետախուզում հայտարարել՝ կապված քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանության հետ։
Սակայն ոչ հետախուզումը, ոչ ճգնաժամը Ասատրյանին չխանգարեց պահպանել եւ զարգացնել բիզնեսը՝ հասնելով 100-ից ավելի տաղավարների: