08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իրանը Հայաստանի տարածքով Վրաստանին գազ կմատակարարի

Ինչպես հայտարարել է Իրանի պետական գազային ընկերության ղեկավար Ալի Ռեզու Քամելին, Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով 200 մլն խմ գազ մատակարարելու վերաբերյալ, գրում է  РИА Новости-ն։ «Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մենք պետք է գազը առաքենք մինչև Հայաստանի սահման, իսկ Վրաստանը իր սահմանին գազը կստանա Հայաստանից»,- հայտարարել է Քամելին։  

Երևանում և Վանաձորում երկու նոր ջերմային կայան կկառուցվի

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է Moodys միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում հանդիպմանը մասնակցել են կազմակերպության ռիսկերի գնահատման ստորաբաժանման կառավարող տնօրեն Դիտմար Հորնունգը, փոխնախագահի օգնական, վերլուծաբան Սեբաստիան Բեքերը, փոխնախագահի օգնական, սուվերեն ռիսկի խմբի վերլուծաբան Էռնեստ Սերգենտին։ Այս մասին հայտնում են Նախարարությունից: Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա […]

Ոսկու որոնումներ՝ Սոտքի հանքավայրից դուրս

«ՌԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ –ն մտադիր է մեծացնել Սեւանա  լճի ավազանում ոսկու որոնման աշխատանքների  տարածքը: Ընկերությունը, որը թույլտվություն է ունեցել ուսումնասիրել Սեւանա լիճ թափվող Սոտք գետի Տիգրանագետ վտակի հունի նստվածքները, այժմ ցանկանում է ուսումնասիրություն կատարել նաեւ Սոտք գետի Ոսկեջուր վտակի վերին հոսանքներում: Ընդհանուր ընկերությունն օգտագործելու է 414.1 հա տարածք, որը պատկանում է Սոտք համայնքին: Ընկերության նոր […]

Դոլարի փոխարժեքը հնարավոր է անցնի 500 դրամի շեմը /վիդեո/

Վերջին  ամիսներին դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աստիճանաբար աճում են, իսկ դրամը սահուն կերպով արժեզրկվում Է: Այս հանգամանքը, բնականաբար, իր ազդեցությունը կթողնի մեր երկրի տնտեսության վրա, մանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի վարկային պորտֆելի 65 տոկոսը արտաժութային է: Ստացվում է՝ եթե դոլարի փոխարժեքը  ավելի բարձրանա կամ շարունակի մնալ այս մակարդակում, մեր երկրի տնտեսությունը մեծապես […]

Մոռացեք, որ դոլարը կրկին կարող է հասնել 100 ռուբլու․ մասնագետի կանխատեսնումները

Այսօրվա դրությամբ՝ դոլարը կազմում է 76,24 ռուբլի, եվրոն՝ 85,08 ռուբլի։ ГК EXNESS-ի տնտեսական մեկնաբան Սերգեյ Կոչերգինը կարծում է, որ անհրաժետ է մոռանալ այն մասին, որ մեկ դոլարը կրկին կարող է 100 ռուբլու հասնել։ Նա նշել է, որ երեկ որոշում է կայացվել որոշ ժամանակով կասեցնել նավթի արդյունաբերությունը Ռուսաստանի եւ մի շարք երկրների միջեւ, ինչը թույլ կտա, որպեսզի […]

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ-ում

Արժութային շուկայում այսօր դոլարն արժեւորվել է 0.50 դրամով` դառնալով 496.11 դրամ, եվրոն արժեզրկվել է 0,98 դրամով` դառնալով 554.40 դրամ: Սակայն ռուսական ոռւբլին արժեւորվել է 0.05 դրամով եւ դարձել՝  6.42 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 496.11  Եվրո 554.40  ՌԴ Ռուբլի 6,42    

Մեր երկրի սեյսմիկ նկարագիրը թույլ չի տալիս այստեղ ատոմակայաններ կառուցել. բնապահպան

Ինչպես հայտնի է, փետրվարի 11-ին կառավարության նիստի ընթացքում պետք է քննարկվեր ու հաստատվեր նոր ատոմակայանի կառուցման ծրագիրն ու կառուցման պլանի ժամանակացույցը, բայց հարցը հանվեց օրակարգից: Ինչու՞: Այս և սույն թեմային վերաբերող մյուս հարցերի շուրջ այսօր ‹‹Հենարան›› ակումբում  իր տեսակետները հայտնեց  Հայաստանի կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը: Ըստ բնապահպանի՝ եթե  նոր ատոմակայանին վերաբերող հարցերը չեն քննարկվել […]

Սա դժվարին աշխատանք է․ Դմիտրի Մեդվեդեւն ու Տիգրան Սարգսյանը հանդիպել են /վիդեո/

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Ինչպես փոխանցում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, Մեդվեդեւը նշել է, որ Տիգրան Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպել էր այն ժամանակ, երբ նա ղեկավարում էր Հայաստանի կառավարությունը: «Իսկ հիմա Դուք մեծ ղեկավար եք, ղեկավարում եք մի մարմին, որը համակարգում է այլ կառավարությունների գործունեությունը, Ձեր […]

Անցյալ տարի Հայաստան է այցելել 1 մլն 192 հազար զբոսաշրջիկ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն այսոօր հայտնել է, որ 2015 թվականին Հայաստան այցելել է 1 մլն 192 հազար զբոսաշրջիկ, նշելով, որ 2014 թվականի համեմատ աճ չի ունեցել, նույնիսկ մի փոքր նվազում է նկատվել. 2014 թվականին այդ թիվը եղել է 1 մլն 203 հազար: «Նվազումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների թվի կրճատման հետ»,- […]

447,1 մլն դրամ սուբսիդավորում հունվար ամսվա էլեկտրաէներգիայի դիմաց

Ս.թ.-ի հունվարին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողների տարբեր խմբերին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 447,1 մլն դրամ։ Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 455 հազար բնակիչ-բաժանորդ։ Սպառողների այդ խմբի սուբսիդավորման ենթակա գումարը հունվարին կազմել է գրեթե 427 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների  տեղեկատվության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի